Սեպտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 16:00-ին տեղի կունենա «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառումը, որն ամփոփելու է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի և նրանց բոլոր գործընկերների կողմից նախաձեռնած և անցած 20-ամյա ճանապարհը։
Համադրելով անձնական պատմությունները նախագծերի մասին նորությունների և պաշտոնական զեկույցի հետ՝ միջոցառմանը կներկայացվեն անցած մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև կուրվագծվի Հայաստանի զարգացման առաջիկա 20 տարիների տեսլականը:
Բանախոսներ՝
- Նուբար Աֆեյան՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող (միջոցառմանը կմիանա տեսակապի միջոցով)
- Ռուբեն Վարդանյան՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող
Միջոցառման շրջանակում կներկայացվի նաև «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ իրականացրած «Հայաստան 2041» ուսումնասիրությունը Հայաստանի և հայ ազգի հեռանկարների մասին:
Միջոցառման մոդերատորներ՝
- Էրիկ Հակոբյան՝ ՍիվիլՆեթի հաղորդավար և քաղաքական խորհրդատու
- Սյուզաննա Շամախյան՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխտնօրեն
Քննարկման լեզուն` անգլերեն (հայերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ)
Քննարկման օրն ու ժամը՝ 2021 թ. սեպտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 16:00-ին (GMT+4)
Տևողությունը՝ 2 ժամ
Ուղիղ հեռարձակմանը միանալու համար հետևեք համապատասխան հղմանը՝
- Անգլերեն՝ Armenia2041
- Հայերենի համաժամանակյա թարգմանություն՝ The FUTURE ARMENIAN
- Ռուսերենի համաժամանակյա թարգմանություն՝ Армения2041