Հայաստան 2020-ից Հայաստան 2041

2021թ․ սեպտեմբերի 19
Երևանի ժամանակով 16:00-ին (GMT+4)
Մոսկվայի ժամանակով 15:00-ին (GMT+3)
Լոնդոնի ժամանակով 13:00-ին (BST)
Նյու Յորքի ժամանակով 08:00-ին (EDT)
Հայաստան 2020-ից Հայաստան 2041

Սեպտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 16:00-ին տեղի կունենա «Հայաստան 2020-ից Հայաստան 2041» միջոցառումը, որն ամփոփելու է Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի և նրանց բոլոր գործընկերների կողմից նախաձեռնած և անցած 20-ամյա ճանապարհը։

Համադրելով անձնական պատմությունները նախագծերի մասին նորությունների և պաշտոնական զեկույցի հետ՝ միջոցառմանը կներկայացվեն անցած մարտահրավերներն ու ձեռքբերումները, ինչպես նաև կուրվագծվի Հայաստանի զարգացման առաջիկա 20 տարիների տեսլականը:

Բանախոսներ՝

  • Նուբար Աֆեյան՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող (միջոցառմանը կմիանա տեսակապի միջոցով)
  • Ռուբեն Վարդանյան՝ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» շարժման համանախաձեռնող

Միջոցառման շրջանակում կներկայացվի նաև «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ իրականացրած «Հայաստան 2041» ուսումնասիրությունը Հայաստանի և հայ ազգի հեռանկարների մասին:

Միջոցառման մոդերատորներ՝

  • Էրիկ Հակոբյան՝ ՍիվիլՆեթի հաղորդավար և քաղաքական խորհրդատու
  • Սյուզաննա Շամախյան՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ռազմավարական ծրագրերի գծով փոխտնօրեն

Քննարկման լեզուն` անգլերեն (հայերեն և ռուսերեն համաժամանակյա թարգմանությամբ)

Քննարկման օրն ու ժամը՝ 2021 թ. սեպտեմբերի 19-ին, Երևանի ժամանակով 16:00-ին (GMT+4)

Տևողությունը՝  2 ժամ

Ուղիղ հեռարձակմանը միանալու համար հետևեք համապատասխան հղմանը՝

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu