Նախաբան
2020 թվականը ճակատագրական եղավ բոլորի համար: Համաշխարհային համավարակը, Արցախյան պատերազմը և Հայաստանի քաղաքական անկայունությունը լուրջ դժվար ւթյուններ են, որոնք մեզ ստիպում են ոտքի կանգնել ու գործել: Սա Հայաստանի և հայերի պատմության մեջ այն ճակատագրական պահն է, որը որոշում է Հայաստանի և Հայոց
աշխարհի ապագան:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությունը միավորել է ավելի քան 8000 հայերի և Հայաստանի բարեկամների ամբողջ աշխարհից: Հայության ապագան պետք է լայնորեն քննարկվի ոչ միայն վերնախավի, ոչ միայն Հայաստանի ներսում, այլ նաև հայկական Սփյուռքի շրջանում: Այս կերպ կարելի է գտնել կարևոր հարցերի պատասխանն
Ո՞ւմ պատասխանատվությունն է դա: Մեկ անձի՞, մարդկանց փոքրաթիվ խմբի՞, մեկ փրկչի՞: Նախաձեռնությունը նպատակ ունի փոխանցելու այն գաղափարը, որ դա մեր հավաք կան պատասխանատվությունն է: Հավաքական ջանքերի միջոցով մենք կարող ենք վստահության հասնել կառավարության և հասարակության, կառավարության և Սփյուռքի միջև: Հայաստանում տեղի ունեցող վճռորոշ գործընթացները չեն կարող և չպետք է արձագանք ստանան միայն Հայաստանի ներսում գտնվող հայերի կողմից: Հնարավորինս պետք է օգտագործել հայկական Սփյուռքի առավելությունները:
Ինչպե՞ս կառուցել հաջող պետություն և ունենալ ինքնիշխանության երաշխիքներ: Ինչպե՞ս այդ պետությունը մատչելի դարձնել մարդկանց ավելի լայն շրջանակի, որպեսզի աշխա են և իրականացնեն իրենց նկրտումները: Առանց գլոբալ փոփոխությունների Հայաստանի կառավարման համակարգում (ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս կառավարություններն ապացուցել են իրենց անկարողությունը) անհնար է որևէ բան անել: Մեզ ուժեղ թեկնածուներ են պետք, բայց մեզ պետք է նաև ազգային կամքի ամուր ուժ: Մարդիկ պետք է միավորվեն ոչ թե անձի, այլ տեսլականի և մոդելի շուրջ, որը կընտրվի որպես «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության արգասիք:
Սա նոր մեխանիզմ է, որտեղ ազգի ձայնը չի մնում հանրապետության հրապարակում, սա համագործակցության նոր մեխանիզմ է: Այս մեխանիզմը իշխող կառավարությանը պա տադրում է հաշվետվողականություն: Այս մեխանիզմը նաև ավելի լավ կօգտագործի Սփյուռքը՝ այն վերածելով երկկողմ գործընկերության:
Հարցուպատասխան
- Ձևաչափը, որը գործում էր մինչ այժմ, հետևյալն էր։ Քանի որ ՀՀ կառավարությունն ապահովում է Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, Սփյուռքը պասիվ տվող է՝ չխառնվելով քաղաքական գործընթացներին: Այնուամենայնիվ, դա դադարեց ակտուալ լինել 2020-ի դեկտեմբերից: Չի կարելի անտեսել պատերազմում կորուստը և դրա հետևանքները՝ մշակութային ու հոգեբանական կորուստները: Մենք այլևս չենք կարող աշխատել, մեր հացը վաստակել, ղեկավարներ ընտրել և ամբողջ պատասխանատվությունը դնել նրանց վրա: Ժամանակն է միավորվելու և գործելու:
- Սրանք Հայաստանի պատմության վատթարագույն և ամենադժվարին օրերը չեն: Բայց մեր ժողովուրդը պայքարող է: Մենք վստահ ենք, որ ահռելի քանակի տաղանդավոր, նվիրված և հավակնոտ երիտասարդների ջանքերի շնորհիվ այս նախաձեռնությունը հաջողություն կունենա:
- Սա տեսլական է, որտեղ անհրաժեշտ է հավաքական գործողություն: Դեպի Հայաստան զանգվածային ներգաղթը խնդրի լուծման զգալի մասն է: Այս իմաստով, Սփյուռքը ակաս պատասխանատվություն չունի:
- Նունե Ալեքյանի, Նուբար Աֆեյանի և շատ ուրիշների հետ միասին աշխատում էինք «Ճամփաբաժանին» անունով մի գրքի վրա: Գրքի վրա աշխատանքներն ավարտվեցին 2018-ի ապրիլին, և այն լայնորեն տարածեցինք համացանցի բաց աղբյուրներում: Ավելի քան 5000 մարդ ընթերցել և մեկնաբանություն է թողել: Նրանցից շատերը տարբեր ոլորտների մասնագետներ են: Այս կերպ մենք կազմեցինք մարդկանց մի խումբ, ովքեր անտարբեր չեն Հայաստանի ապագայի նկատմամբ: Մենք տասը թեմա առանձնացրեցինք ու ուղարկեցինք գիրքն ընթերցած մարդկանցից 1200-ին, և շուրջ 360-ը մեզ արձագանքեցին: Նրանց հետ քննարկումները հանգեցրին այն 15 նպատակներին, որոնք այսօր ունենք «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնությամբ:
- Համանախաձեռնող դառնալու համար, առաջին հերթին, անձը պետք է տեղյակ լինի համանախաձեռնողի պատասխանատվության շրջանակին և պատրաստ լինի ստանձ ելու այն: Դրանից հետո պետք է ակտիվ մասնակից լինի հունիսից սկսած անցկացվող քննարկումներին: Պետք է հարցեր բարձրացնի, հարցերի պատասխաններ գտնի, խմբեր կազմի, ավելի շատ մարդկանց հրավիրի միանալու: Հետագա փուլերը բոլոր 15 նպատակների վերաբերյալ կունենան լավ ձևակերպված գաղափարներ և քննարկման արդյունքներ: Որպես նախաձեռնության արդյունքներից մեկը, մենք ակնկալում ենք, որ 50,000 ընտանիք Սփյուռքից կհայրենադարձվի Հայաստան: Մեկ այլ արդյունք են հայկական մշակութային և պատմական ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառումները: Այստեղ մարդիկ կարող են զուտ տեսական քննարկումներից անցնել բազմաթիվ ծրագրերի նախագծերի, որոնք ամբողջ աշխարհի հայությանը հնարավորություն կտան մասնակցելու:
- Արևմտյան Հայաստանի մշակութային և պատմական ժառանգության վերականգնումն այն ուղղություններից մեկն է, որի մեջ մենք շատ ջանք ենք գործադրում:
- Որպես ոչ քաղաքական գործիչներ, կառավարության հետ համագործակցելու մեր լծակները համառ, արհեստավարժ, զանգվածային և հետևողական ազդեցությունն ու գործընկերությունն են: Ոչ մի կառավարություն չի կարող դրան դիմակայել: Մեր խնդրի լուծումը պետություն-հասարակություն մասնավոր սեկտոր համագործակցության մեջ է: Այսպիսով, մենք կարող ենք ստեղծել նոր էկոհամակարգ, որը չի կարող ստեղծվել որևէ մեկ կողմի միանձնյա գործով:
- Նոր կառավարությունը պետք է կիրառի փոխադարձ պարտականությունների և փոխադարձ իրավունքների համակարգը: Բողոքի ցույցերն այստեղ շատ օգտակար չեն: Միգուցե դրանք հույզեր արտահայտելու միջոց են, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք շատ արդյունավետ չեն:
- «Telegram» — ի ալիքներում և ետնաբակերում քննարկումները պետք է վերափոխվեն աշխատանքի: Երբ ես խրախուսում եմ մարդկանց որոշակի ձևով վարվել, ես ինքս նրանց համար օրինակ եմ ծառայում: Ես և իմ ընտանիքը մեր բաժինն ենք անում՝ Հայաստանի քաղաքացիություն ստանալով, ներդրումներ կատարելով Հայաստանում, նվիրատվություն կատարելով և ծառայելով Հայաստանին: