Միջոցառումներ

Հանդիպում Ավստրալիայի հայ համայնքի հետ, Հայաստանի տնտեսական զարգացման մասին (Նպատակ 8)

Հանդիպում Ավստրալիայի հայ համայնքի հետ, Հայաստանի տնտեսական զարգացման մասին (Նպատակ 8)
  • Քննարկման օր և ժամ

    2021 թ. հուլիսի 7-ին՝ 

Բանախոսներ

  • Ջոն Դո

    «RE100»-ի Ավսրալիայի համակարգող, «Rock Aid Armenia»-ի հիմնադիր

  • Ստեփան Գրգյաշարյանզ

    Պատվավոր դոկտոր, Ընկերությունների տնօրենների Ավստրալիայի ինստիտուտի անդամ, Ավստրալիայի «Խտրականության դեմ պայքարի խորհրդի» նախկին նախագահ, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի Ավստրալիայի հանրային կապերի հանձնակատար, պետական կառավարման փորձագետ և քաղաքական վերլուծաբան

  • Գարի Սիմոնյան

    Ռեստորանատեր (Platinum Restaurant Group), շինարար (Platinum Property Advisors) և ֆինանսիստ (Lightning Fast Finance)

  • Գրեգ Սողոմոնյան

    «Weston Aluminium PTY Ltd» ընկրության նախագահ, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պատվավոր նախագահ

Մոդերատոր

  • Մովսես Մակարյանը

    Ավստրալիայում Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ

Զարմանալի է այն գործարար ներուժը, որն ունի հայ ժողովուրդը ամբողջ աշխարհում: Հաշվի առնելով այդ ողջ ներուժը՝ Հայաստանը պետք է կարողանա կառուցել ուժեղ տնտեսություն: Տնտեսության կարևոր տարրը էներգետիկ անկախությունն է: Անհրաժեշտ է մեծ ջանքեր ներդնել վերականգնվող էներգետիկայի ոլորտում՝ նվազեցնելու և ի վերջո զրոյի հասցնելու համար վառելիքներից /բենզինից կախվածությունը:

Հայաստանի համար էներգետիկ անվտանգությունը հավասարապես պետական անվտանգության խնդիր է: Հայաստանն իր էլեկտրաէներգիայի օգտագործումը կարող է 100%-ով փոխարինել վերականգնելի էներգիայով:

Երբ կայունացնում ենք տնտեսությունը, որպես հաջորդ քայլ, մենք պետք է բարեփոխենք Հայաստանի տնտեսությունը: Իսկ տնտեսությունը բարեփոխելու համար մեզ պետք է, որ համայնքները, մարդիկ աշխատեն միասին: Բանկային համակարգի և հարկային համակարգի բարեփոխումները կենսական նշանակություն ունեն երիտասարդներին և երիտասարդ ընտանիքներին տներ ձեռք բերելու և բիզնես հիմնելու հնարավորություն ընձեռելու համար:

Բազմաթիվ միջազգային կազմակերպություններ, ներառյալ ԱՄՀ-ը, ԵԲԶԲ-ը, նույնիսկ կառավարությունները, ինչպես Ավստրալիայի կառավարությունը, պատրաստ են ֆինանսավորելու վերականգնելի էներգիան կամ անշարժ գույքի կառուցման ոլորտները, եթե ապացուցենք, որ տները կկառուցվեն միայն վերականգնելի էներգիայի հիման վրա: Այսպիսով, այստեղ սերտ համագործակցություն է անհրաժեշտ Նախաձեռնության, համայնքների, օտարերկրյա ներդրողների և կառավարության միջև:

Պետք է էական փոփոխություններ կատարվեն Հայաստանի կառավարության հոգեբանության մեջ այն հարցում, թե այն ինչպես է այն նայում և տեսնում Սփյուռքին: Սփյուռքի և Հայաստանի միջև մշակութային փոխանակումներին ուղղված գործողությունները որոշակիորեն հաջող էին: Այնուամենայնիվ, եթե մենք զարգացնելու ենք Հայաստանը, և եթե Սփյուռքը դրանում արդյունավետ է լինելու, ապա առաջին հերթին Հայաստանի կառավարությունը պետք է դադարի ինքն իրեն դիտել որպես փոքր երկրի ղեկավար, այլ պետք է դիտի որպես գաղութային տերության ղեկավար, իսկ Սփյուռքի համայնքներին՝ որպես հավանական գաղութային կենտրոններ, որոնք կարող են դառնալ երկրի օրգանական գործառնության մի մասը:

Այս նախաձեռնությունը, Ռուբեն Վարդանյանի և մնացած համահիմնադիրների հետ միասին, կատարյալ շփման կետ է կառավարության և Սփյուռքի փոխգործակցության համար: Փոխգործակցություններից մեկը պետք է լինի մշակութային կյանքի միջոցով. Հայաստանը պետք է իր Սփյուռքին ապահովի այնքան մշակութային «սնունդ», որ իրականում կարողանա ամբողջական գաղութային տերություն կառուցել: Հակառակ դեպքում, Սփյուռքը կորցնում է հայկականությունը:

Քաղաքական աջակցության առումով Սփյուռքը պետք է կազմակերպվի այնպես, որ իր քաղաքական ներուժը կարողանա օգտագործվել Հայաստանի կառավարության կողմից: Եվ երրորդ բնագավառն, իհարկե, երկրի տնտեսական զարգացումն է: Սփյուռքում հսկայական ներուժ կա և պատրաստակամություն՝ օգնելու Հայաստանին: Այնուամենայնիվ, առանց կառավարության պատշաճ արձագանքի, առանց փոխկապակցվածության, ամեն ինչ արվելու է անձնական մակարդակում, և ընդհանուր իրավիճակը կմնա նույնը:

Հայաստանի ՀՆԱ-ն, ըստ ԱՄՀ-ի, 12 մլրդ դոլար է: Եվ տնտեսական աճի տեսանկյունից պետք է կատարվի գլոբալ տեղաշարժ՝ այն նպատակին հասնելու համար, որին մենք ձգտում ենք: Հարցն այն է, թե «ինչպե՞ս կառուցել կայուն տնտեսություն»: Դա ենթադրում է աշխույժ բիզնես միջավայր՝ աշխատատեղերի հնարավորություններով: Այսպիսով, որտեղի՞ց ենք սկսում: Հայաստանում տնտեսական աճը չի կարող լինել միայն սփյուռքակենտրոն: Այն պետք է ներառի օտարերկրյա կապիտալ, օտարերկրյա տեխնոլոգիաներ, օտարերկրյա ներդրումներ:

Մենք պետք է սահմանենք, թե որոնք են Հայաստանի տնտեսության հիմնական հենասյուները: Թիվ մեկ հենասյունը զբոսաշրջությունն ու մշակույթն են: Եթե նայենք այդ ոլորտին, այն հսկայական ներուժ ունի: Երկրորդ հենասյունը տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է: Այս ոլորտում մենք ունենք հսկայական մրցակիցներ և պետք է շատ առումներով գերազանցենք, որպեսզի կարողանանք մրցունակ լինել և առաջարկել ավելին, քան մեր մրցակիցները: Երրորդը պաշտպանության և տնտեսության ռազմական հատվածն է: Կամենանք, թե ոչ, Հայաստանը ստիպված է հսկայական ծախսեր անել այս ոլորտում, եթե ուզում ենք ապրել անվտանգ սահմաններով Հայաստանում: Չորրորդ հենասյունը կարող է լինել հանքարդյունաբերությունը: Այստեղ արվել են որոշ քայլեր, բայց խիստ անկանոն, և կրկին, եթե նպատակ ունենք զարգացնելու երկիրը, պետք է կազմակերպենք ոլորտը:

Կառավարությունից չի ակնկալվում, որ անելու է ամեն ինչ: Նախաձեռնության հետ համագրծակցությամբ, այն պետք է սահմանի պատշաճ քաղաքականությունը: Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում հայերը բավականին տարբեր են իրենց ձեռնարկատիրական մոտեցումներով: Հետաքրքիր է, որ Հայաստանից դուրս գտնվող հայերը հայտնի են իրենց ձեռներեցությամբ: Մենք պետք է ուղիներ գտնենք բիզնեսի գիտելիքները Հայաստան բերելու համար:

Կառավարությունը պետք է միջոցներ տրամադրի, որպեսզի օտարերկրյա ներդրումները Հայաստան գան գլոբալ կերպով ընդունելի ուղիներով: Նախաձեռնության շրջանակներում քննարկված ինքնիշխան հիմնադրամը պետք է տեղակայված լինի Հայաստանից դուրս: Այդ հիմնադրամը կլինի այն վայրը, որտեղ մենք կոուտակելու ենք ներդրումային գումարները: Դա մի գիշերվա ընթացքում տեղի չի ունենա, բայց մենք հույժ լավատես ենք:

Երկրում անվտանգության խնդիրը պետք է լինի մարդկանց և ներդրումներ երկրում բերելու հիմնական նախապայմանը:

Էներգիայի ստեղծումը պետք է ապակենտրոնացվի երկրում և շեշտը մեծապես դրվի վերականգնելի էներգիայի աղբյուրների վրա, ինչպիսիք են արևի և քամու էներգիան: Արևային մարտկոցները այնքան մատչելի են դարձել, որ մասնավոր ներդրողների համար ձեռնտու կլինի ներդրումներ կատարել Հայաստանում արևային էներգիայի արտադրության մեջ: Բայց դրա համար երկիրը պետք է նաև ֆիզիկական անվտանգություն ապահովի:

Պատասխանելու համար այն հարցին, թե մեզ ինչ է պետք, որպեսզի Հայաստանը 100% -ով անցնի վերականգնելի էներգիայի, ասնեք, որ մենք կարող ենք միջոցառում կազմակերպել , որին կհրավիրենք վերականգնելի էներգիայի մեծածավալ արտադրողներին ամբողջ աշխարհից և կխորհրդակցենք նրանց հետ: Սա կարող է լինել մի մեծ գործընթացի սկիզբ, որն աշխատատեղեր կբացի և կոգեշնչի, ավելի շատ մարդկ և ավելի շատ գիտելիք կբերի: Կրթությունն այստեղ մեկ այլ առանցքային տարր է: Մենք պետք է համոզվենք, որ Հայաստանի կրթությունն ի վիճակի է լուծելու այդ վերափոխման ընթացքում առաջացած բարձրակարգ մասնագետների պահանջարկը:

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար: