Հանդիպում Վանաձորի համայնքի հետ

2021 թ. հուլիսի 5-ին՝ 
Հանդիպում Վանաձորի համայնքի հետ

Ապրիլ ամսին իր մեկնարկումից ի վեր «Ապագա հայկականը» նախաձեռնությունը երկար ճանապարհ է անցել: Ընտրություններից հետո Հայաստանը թևակոխեց նոր փուլ: Եվ այս փուլում բոլորիս առաքելությունն է ստեղծել այն ապագայի տեսլականը, որում ցանկանում ենք ապրել:

15 նպատակները պարունակում են կետեր ոչ միայն Հայաստանի և նրա կայուն զարգացման, այլև ուժեղ Սփյուռքի և Արցախի վերաբերյալ: Հայաստանը չի կարող ծաղկել առանց ուժեղ Սփյուռքի: Հայաստանում տեղի ունեցող արտագաղթը տեղի է ունենում նաև Սփյուռքում. կորչում է հայկականությունը: Հայաստանի համար կենսական կարևորություն ունի ամենավճռորոշ այս պահի գործածումը, երբ հետդարձի ճանապարհ չկա, կան միայն առաջ գնալու քայլեր: Երբ մենք միավորենք մեր բոլոր ուժերը և բոլոր տաղանդավոր հայերի ու հայերի բարեկամների հետ միասին ջանքեր գործադրենք՝ կառուցելու կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործնական, ռազմավարական ու պրագմատիկ նպատակներ, ավելի ու ավելի շատ մարդիկ կմիանան Նախաձեռնությանը, և չի մնա այլ տարբերակ, քան մեզ հավատալն է ու մեզ հետ հաշվի նստելը։

Անտարբերությունն այն բաներից մեկն է, որի դեմ պայքարում է Նախաձեռնությունը։ Եվ այդ առումով մեծ առաջընթաց է գրանցում: Այդ մասին է վկայում համանախաձեռնողների թիվը թե՛ Հայաստանում, թե՛ դրսում, և թե՛ ոչ հայերի շրջանում։ Նախաձեռնության մեջ տարբեր ոլորտների շուրջ 800 բարձրաստիճան մասնագետների ներգրավումը մեր առջև դրված նպատակներին հասնելու գրավականն է:

Անկեղծ լինել ինքներս մեզ հետ և մեր իրավիճակի վերաբերյալ, գնահատել մեր ունեցածը․ սա այն է, ինչը մեզ թույլ կտա հասկանալ, թե ուր ենք ուզում գնալ: Մեր թերությունները գտնելն ու դրանք հասկանալը ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին քննադատելու համար չեն, այլ խնդրի դեմքին նայելու նպատակ են հետապնդում. սա է միակ ճանապարհը, որով կլուծենք մեր խնդիրները:

Գոյություն չունեն համանախաձեռնողների կամ ապագա համանախաձեռնողների համար կազմած և նրանց ներկայացրած հստակ օրակարգ ու ռազմավարություն, քանի որ Նախաձեռնությունն ըստ էության ուզում է հարթակ տրամադրել մարդկանց լայն զանգվածներին՝ մասնակցելու այդ օրակարգի ու ռազմավարության քննարկմանն ու ձևավորմանը։ Այդ գործընթացը կարող է ավելի երկար տևել և շատերի համար պակաս գրավիչ լինել, որ միանան շարժմանը: Այդուամենայնիվ, առաջին քայլը, ինչ բոլորը կարող են անել, այն է, որ հայացք նետեն 15 նպատակների ցանկին և գնահատեն իրենց ունակություններն ու այն նպատակ(ներ)ը, որոնց վրա կարող են լավագույնս կիրառել իրենց ունակությունները: Հասկանան, թե որքան ժամանակ ու ջանք են պատրաստ ներդնելու այս գործում: Եվ, ի վերջո, տարածեն լուրը և նոր մարդկանց ներգրավեն:

Սփյուռքի անունից խոսելը դժվար է, քանի որ Սփյուռքը մեկ տեսակ չէ. դա այն տարբեր երկրները, ժամանակաշրջաններն ու էթնիկ տեղանքներն են, որտեղ հայերը ժամանակի ընթացքում հայտնվել են: Եվ շատ դեպքերում մենք չունենք հայկական Սփյուռքի ներկայացուցիչների ստույգ թիվը: Այսպիսով, էական քայլ կլինի պարզելը, թե ովքեր և ինչ ունենք Հայաստանի ներսում և դրսում: Եվ, որպես հետագա գործողություն՝ խրախուսենք հնարավորինս շատ սփյուռքահայերի հայրենադարձությունը Հայաստան: Սփյուռքահայերին պետք է հնարավորություն տրվի հավասարապես իրենց վրա վերցնելու պետական ​​գործերին մասնակցելու պատասխանատվությունն ու իրավունքները, որպեսզի վստահանան, որ ոչ միայն տալիս են, այլև ստանում են:

Կենսական նշանակություն ունի վստահությունն այն ինստիտուտների նկատմամբ, որոնց հետ առնչվում ենք ամեն օր: Հարցի մյուս կողմն այն է, թե ինչպես են այդ ինստիտուտները համագործակցում ցանցի հետ: Այս երկու խնդիրները հասնում են վճռորոշ մի կետի, երբ մենք պետք է որոշենք, թե որքանով ենք պատրաստ ընդունելու այդ իրողությունը: Սա մտածելակերպի խնդիր է, որն ավելի դժվար է հաղթահարել:

Նախաձեռնությունը կազմակերպություն չէ. այն շարժում է: Միևնույն ժամանակ, Նախաձեռնությունն ամեն բան բուժող դեղամիջոց չէ և չի ստանձնելու պետության դերը: Ինչպես տեսնում ենք, մեր օրերում Հայաստանի առջև ծառացած խնդիրների ծավալն ու քանակը չափազանց մեծ են, որպեսզի պետությունը միայնակ կարողանա լուծել դրանք: Այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք հիմնելու պետության հետ համագործակցությունը, որոնք են այն ուղիները, որոնք կտանեն մասնավոր-պետական արդյունավետ համագործակցության, և ինչպես են բաշխվում յուրաքանչյուր կողմի դերերը:

Անցած 20 տարում «Հայաստան 2020»-ը հղացել ու Հայաստանում իրականացրել է 700 նախագիծ: Մենք կարող ենք հպարտանալ նախաձեռնության շրջանակներում իրականացրած զանազան առանձին նվաճումներով: Սակայն նախաձեռնությունն ընդհանուր առմամբ ձախողվել է: Այն չի քննադատվել կամ մերժվել: Այն դրվատվել ու մի կողմ է դրվել: Նախաձեռնության սխալն այն էր, որ մենք իրականացրինք լայնածավալ առանձին-առանձին նախագծեր, ինչպիսիք են Տաթևի Ճոպանուղին և այլն: Եվ սակայն, ընդհանուր առմամբ, ոչ մի նախագիծ էական ազդեցություն չի գործել ամբողջ երկրի վրա:

Հայաստանում յուրաքանչյուր մարզ ունի իր առանձնահատկությունները: Մենք պետք է գտնենք յուրաքանչյուր շրջանի առանձնահատկությունները և մատուցենք այնպիսի նախագիծ, որը կաշխատի այդ ուղղությամբ: Նախագծերն իրենց հետ և իրենց շուրջ կյանք ու փոփոխություններ են բերում:

Ներկայումս Հայաստանը գրեթե ասելիք չունի Արցախյան հակամարտության բանակցություններում։ Եվ Սփյուռքն, իբրև այդպիսին, Արցախյան հիմնախնդրում ներկայացնում է Հայաստանը, ուստի ներկայումս մենք գրեթե ասելիք չունենք այդ հարցում։ Սակայն այն, ինչ կարող ենք անել, ուժեղ Հայաստանի կառուցումն է, որի հետ ստիպված կլինեն հաշվի նստելու մեր հարևանները։ Ուժեղ բանակ ունենալու համար պարզապես պետք է գործածել մեր ունեցած ողջ ուժը։

Մշակութային ժառանգությունը վերականգնելուց և պահպանելուց առավել մենք պետք է աշխատենք և փոխենք մեր մտածելակերպը. սա է մեր հիմնախնդիրների սկզբնապատճառն ու լուծումը:

Լուսանկարներ

faq scroll to top
Ծննդյան տարեթիվx
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
1992
1991
1990
1989
1988
1987
1986
1985
1984
1983
1982
1981
1980
1979
1978
1977
1976
1975
1974
1973
1972
1971
1970
1969
1968
1967
1966
1965
1964
1963
1962
1961
1960
1959
1958
1957
1956
1955
1954
1953
1952
1951
1950
1949
1948
1947
1946
1945
1944
1943
1942
1941
1940
1939
1938
1937
1936
1935
1934
1933
1932
1931
1930
Երկիր*x
Ալբանիա
Ալժիր
ԱՄԷ
ԱՄՆ
Այլ երկրներ և տարածքներ
Անգոլա
Անդորրա
Ավստրալիա
Ավստրիա
Արգենտինա
Արուբա
Արցախ
Արևելյան Թիմոր Լեշթիի Դեմոկրատական Հանրապետություն
Արևմտյան Սահարա
Աֆղանստան
Բահամյան Կղզիներ
Բահրեյն
Բանգլադեշ
Բարբադոս
Բելարուս
Բելգիա
Բելիզ
Բենին
Բոլիվիա
Բոսնիա և Հերցեգովինա
Բոտսվանա
Բութան
Բուլղարիա
Բուրկինա Ֆասո
Բուրունդի
Բրազիլիա
Բրունեյ
Գաբոն
Գամբիա
Գանա
Գերմանիա
Գվադելուպա
Գվատեմալա
Գվինեա
Գվինեա Բիսաու
Գրենադա
Գրենլանդիա
Դանիա
Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն
Եգիպտոս
Եթովպիա
Եմեն
Զամբիա
Զիմբաբվե
Էկվադոր
Էստոնիա
Էրիթրեա
Թաիլանդ
Թունիս
Թուրքիա
Թուրքմենստան
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իսրայել
Իտալիա
Իրան
Իրաք
Լաոս
Լատվիա
Լեհաստան
Լեսոտո
Լիբանան
Լիբերիա
Լիբիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կամբոջա
Կամերուն
Կանադա
Կիպրոս
Կիրիբատի
Կոլումբիա
Կոստա Ռիկա
Կոտ դ'Իվուարի
Կորեա
Կուբա
Հայաստան
Հայիթի
Հարավային Աֆրիկա
Հյուսիսային Կորեա
Հնդկաստան
Հոնդուրաս
Հոնկոնգ, Չինաստան
Հորդանան
Հունաստան
Հունգարիա
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մադագասկար
Մալայզիա
Մալավի
Մալդիվներ
Մալթա
Մալի
Մակաո, Չինաստան
Մակեդոնիա
Մավրիկիոս
Մավրիտանիա
Մարոկկո
Մեքսիկա
Միացյալ թագավորություն
Միկրոնեզիա
Մոզամբիկ
Մոլդովա
Մոնակո
Մոնղոլիա
Նամիբիա
Նեպալ
Նիգեր
Նիգերիա
Նիդերլանդներ
Նիկարագուա
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Շրի Լանկա
Ուգանդա
Ուզբեկստան
Ուկրաինա
Ուրուգվայ
Չադ
Չեխիա
Չեռնոգորիա
Չիլի
Չինաստան
Պակիստան
Պանամա
Պարագվայ
Պերու
Պորտուգալիս
Ջամայկա
Ջիբրալթար
Ռուանդա
Ռումինիա
Ռուսաստան
Սան Մարինո
Սաուդյան Արաբիա
Սենեգալ
Սերբիա
Սինգապուր
Սիրիա
Սլովակիա
Սլովենիա
Սոմալի
Սուդան
Վատիկան
Վենեսուելա
Վիետնամ
Վրաստան
Տանզանիա
Տաջիկստան
Տոգո
Քաթար
Քենիա
Քուվեյթ
Օման
Ֆիլիպիններ
Ֆինլանդիա
Ֆիջի
Ֆրանսիա
Ադրբեջան
Այլ երկրներ

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu