Միացեք մեզ մայիսի 19-ին, Երևանի ժամանակով (GMT+4) 16:00-ին «Teach For All»-ի համահիմնադիր և տնօրեն, «Դասավանդիր Ամերիկա»-յի հիմնադիր Ուենդի Կոպի հետ զրույցին, ում կազմակերպության նպատակն է կատալիզացնել ազդեցիկ առաջնորդների համազգային շարժումը` ընդլայնելով կրթության հնարավորությունը բոլոր երեխաների համար: Քննարկումը կհամակարգի UWC Դիլիջան միջազգային դպրոցի 2022 թ․-ի ուսանող Էդիկ Նազարյանը։
Քննարկման լեզուն անգլերեն՝ համաժամանակյա հայերեն թարգմանության հնարավորությամբ:
Քննարկման օր եւ ժամ՝ մայիսի 19-ին, Երևանի ժամանակով՝ 16:00 (GMT+4), Մոսկվայի ժամանակով՝ 15:00 (GMT+3), Լոնդոնի ժամանակով՝ 13:00 (BST), Նյու Յորքի ժամանակով՝ 08:00 (EST):
Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ Ֆեյսբուքի Futures-Studio էջի հեռարձակման միջոցով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ համաժամանակյա թարգմանությունը հասանելի կլինի միայն Zoom-ով գրանցված մասնակիցներին:
Բանախոսներին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչ քննարկման սկիզբը discussion@futures-studio.org հասցեով։