07.07.2022

Տրվեց Ապագա Հայկականի Համաժողովի պաշտոնական մեկնարկը 

2022թ. նոյեմբերի 11-13-ին Երևանում կայանալու է Ապագա Հայկականի առաջին Համաժողովը՝ «քաղաքացիական ասամբլեա» մասնակցային ժողովրդավարության մոդելի հիման վրա։ Համաժողովի մասնակիցները Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից քննարկելու են առկա խնդիրները, մարտահրավերները և ընդունելու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունների փաթեթներ։ Համաժողովին նախորդելու են թեմատիկ փորձագիտական հանձնախմբերի աշխատանքը, որոնց մասնակցությունը բաց է լինելու բոլոր մասնագետների համար։

Առաջին Համաժողովում քննարկման առարկա են դառնալու «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնության 15 նպատակներից երեքը՝ «Հայաստան-Սփյուռք միասնականությունը», «Պատմական պատասխանատվությունը» և «Բնակչության աճը»։

Հուլիսի 7-ին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում տեղի ունեցավ Ապագա Հայկականի Համաժողովի մեկնարկի ազդարարման միջոցառումը, որով տրվեց համաժողովին մասնակցության հայտերի ներկայացման և փորձագիտական խմբերի ձևավորման մեկնարկը:

Միջոցառմանը ներկայացվեցին Համաժողովի նպատակները և դրա հիմքում ընկած քաղաքացիական ասամբլեայի մոդելի առանձնահատկությունները, մասնակցության հայտերի ներկայացման գործընթացը, ինչպես նաև հատուկ անդրադարձ է կատարվել մայիսին Ստեփանակերտում կայացած Արցախյան ֆորումի արդյունքներին։

«Հանրային քննարկումները և Արցախյան ֆորումը» պանելային քննարկման բանախոսներ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը, Արցախյան ֆորումի մասնակից Անահիտ Մխիթարյանը, ինչպես նաև «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Արթուր Ալավերդյանը և Արամ Բեկչյանը անդրադարձան Արցախյան ֆորումի արդյունքներին և կարծիքներ փոխանակեցին հանրային քննարկումների ձևաչափի և դրա արդյունքների իրականացման կարևորության շուրջ:

Ֆորումի ձևաչափի արդյունավետության և արցախյան հասարակության ակնկալիքների համատեքստում Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգրալյանը նշեց. «Մեզ համար կարևոր էր, որ որպես ֆորումի թեմա ընտրվել էր հենց ժողովրդագրությունը, քանի որ Արցախի երկարաժամկետ հայկական ապագայի տեսանկյունից ժողովրդագրությունը կարևորագույն հենասյուներից մեկն է: Առավել կարևոր էր, որ «Ապագա Հայկականը» այդ միջոցառումն իրականացրեց Արցախի իշխանությունների հետ համատեղ, ինչը լրացուցիչ գործնական նշանակություն տվեց միջոցառման արդյունքների հետագա կիրառմանը»: 

«Ապագա Հայկականի առաջին Համաժողովը և քննարկվելիք թեմաները» պանելի բանախոսներն էին «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիրներ Ռուբեն Վարդանյանը և Նուբար Աֆեյանը, Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն, Armenian Society of Fellows կազմակերպության խորհրդի նախագահ Անի Ապրահամյանը և «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արտակ Ապիտոնյանը, որոնք անդրադարձան Համաժողովի թեմաների կարևորությանը և այդ ոլորտում առկա խնդիրներին:    

Հայաստանի զարգացման գործընթացում Սփյուռքի դերի առնչությամբ «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ընդգծեց. «Եթե մենք մեր ջանքն ենք ներդնելու Հայաստանի ապագային, նախ և առաջ պետք է ասենք, որ հուսահատվելու իրավունք չունենք: Բայց շատ ավելի պահանջկոտ լինելու իրավունք ունենք, որպեսզի մեր ներդրումները, մեր ժամանակը շատ ավելի ազդեցություն ունենան: Մենք ապագան դիտարկում ենք որպես ներկա գործողությունների արդյունք: Բայց եթե ապագան սահմանենք որպես նպատակ, և ներկա գործողությունը ծառայեն այդ նպատակին, բոլորովին այլ որոշումներ կկայացվեն: Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետության խնդիրներն այնքան բազմաթիվ ու խրթին են եղել, որ կառավարությունները մշտապես պայքարել են ճգնաժամերի դեմ: Ներկան պարտադրել է, որ գործիչներն անվերջ ներկայի վրա աշխատեն: Այս իրադրությունում սփյուռքահայությունը իր ներուժով կարող է աշխատել ապագայի ուղղությամբ, քանի որ ներկայի վրա իր ազդեցությունը սահմանափակ է: Եթե գտնենք այն ձևը, որ Հայաստանն ու Սփյուռքը կամուրջներ ստեղծեն, սփյուռքը՝ ապագայից, ներկան՝ Հայաստանի կողմից միացնենք, իմ կարծիքով դա կլինի նոր մոդել»: 

«Քսանմեկերորդ դարում նոր փոփոխությունները նոր իրականություն են ստեղծել։ Վերջին տասնամյակներում հաջողության են հասնում տեխնոլոգիական ընկերությունները, որոնք ունեն բոլորովին նոր մոտեցում։ Տեխնոլոգիական աշխարհում հաճախ են օգտագործվում co-working, co-living, co-sharing բառերը, որոնք բոլորը իրականում մի բանի՝ համագործակցության մասին են։ Ես վստահ եմ, որ այն, ինչ սկսել ենք, հաջողելու է։ Քանի որ մեր նախաձեռնության հիմքում համագործակցությունն է, իսկ ներկա իրողություններում առանց համագործակցության չես կարող հաջողել»,- քննարկմանը նշեց «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։  

Քննարկումները վարում էր EVN Report-ի գլխավոր խմբագիր Մարիա Թիթիզյանը: Միջոցառման հյուրերը նաև հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսներին։ 

Լուսանկարներ

Տեսանյութեր

faq scroll to top
Ծննդյան տարեթիվx
2008
2007
2006
2005
2004
2003
2002
2001
2000
1999
1998
1997
1996
1995
1994
1993
1992
1991
1990
1989
1988
1987
1986
1985
1984
1983
1982
1981
1980
1979
1978
1977
1976
1975
1974
1973
1972
1971
1970
1969
1968
1967
1966
1965
1964
1963
1962
1961
1960
1959
1958
1957
1956
1955
1954
1953
1952
1951
1950
1949
1948
1947
1946
1945
1944
1943
1942
1941
1940
1939
1938
1937
1936
1935
1934
1933
1932
1931
1930
Երկիր*x
Ալբանիա
Ալժիր
ԱՄԷ
ԱՄՆ
Այլ երկրներ և տարածքներ
Անգոլա
Անդորրա
Ավստրալիա
Ավստրիա
Արգենտինա
Արուբա
Արցախ
Արևելյան Թիմոր Լեշթիի Դեմոկրատական Հանրապետություն
Արևմտյան Սահարա
Աֆղանստան
Բահամյան Կղզիներ
Բահրեյն
Բանգլադեշ
Բարբադոս
Բելարուս
Բելգիա
Բելիզ
Բենին
Բոլիվիա
Բոսնիա և Հերցեգովինա
Բոտսվանա
Բութան
Բուլղարիա
Բուրկինա Ֆասո
Բուրունդի
Բրազիլիա
Բրունեյ
Գաբոն
Գամբիա
Գանա
Գերմանիա
Գվադելուպա
Գվատեմալա
Գվինեա
Գվինեա Բիսաու
Գրենադա
Գրենլանդիա
Դանիա
Դոմինիկա
Դոմինիկյան Հանրապետություն
Եգիպտոս
Եթովպիա
Եմեն
Զամբիա
Զիմբաբվե
Էկվադոր
Էստոնիա
Էրիթրեա
Թաիլանդ
Թունիս
Թուրքիա
Թուրքմենստան
Ինդոնեզիա
Իռլանդիա
Իսլանդիա
Իսպանիա
Իսրայել
Իտալիա
Իրան
Իրաք
Լաոս
Լատվիա
Լեհաստան
Լեսոտո
Լիբանան
Լիբերիա
Լիբիա
Լիխտենշտեյն
Լիտվա
Լյուքսեմբուրգ
Խորվաթիա
Կամբոջա
Կամերուն
Կանադա
Կիպրոս
Կիրիբատի
Կոլումբիա
Կոստա Ռիկա
Կոտ դ'Իվուարի
Կորեա
Կուբա
Հայաստան
Հայիթի
Հարավային Աֆրիկա
Հյուսիսային Կորեա
Հնդկաստան
Հոնդուրաս
Հոնկոնգ, Չինաստան
Հորդանան
Հունաստան
Հունգարիա
Ղազախստան
Ղրղզստան
Ճապոնիա
Մադագասկար
Մալայզիա
Մալավի
Մալդիվներ
Մալթա
Մալի
Մակաո, Չինաստան
Մակեդոնիա
Մավրիկիոս
Մավրիտանիա
Մարոկկո
Մեքսիկա
Միացյալ թագավորություն
Միկրոնեզիա
Մոզամբիկ
Մոլդովա
Մոնակո
Մոնղոլիա
Նամիբիա
Նեպալ
Նիգեր
Նիգերիա
Նիդերլանդներ
Նիկարագուա
Նոր Զելանդիա
Նորվեգիա
Շվեդիա
Շվեյցարիա
Շրի Լանկա
Ուգանդա
Ուզբեկստան
Ուկրաինա
Ուրուգվայ
Չադ
Չեխիա
Չեռնոգորիա
Չիլի
Չինաստան
Պակիստան
Պանամա
Պարագվայ
Պերու
Պորտուգալիս
Ջամայկա
Ջիբրալթար
Ռուանդա
Ռումինիա
Ռուսաստան
Սան Մարինո
Սաուդյան Արաբիա
Սենեգալ
Սերբիա
Սինգապուր
Սիրիա
Սլովակիա
Սլովենիա
Սոմալի
Սուդան
Վատիկան
Վենեսուելա
Վիետնամ
Վրաստան
Տանզանիա
Տաջիկստան
Տոգո
Քաթար
Քենիա
Քուվեյթ
Օման
Ֆիլիպիններ
Ֆինլանդիա
Ֆիջի
Ֆրանսիա
Ադրբեջան
Այլ երկրներ

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu