Գրիգոր Ախինով. «Հանրային ֆինանսներ. Հանրային ընտրության տեսությունը՝ տնտեսական ռեսուրսների բաշխման ոչ շուկայական մեթոդ»

Հունիսի 9-ին՝ Երևանի ժամանակով (GMT+4) ժամը 17:00-ին, տեղի կունենա տնտեսագիտական գիտությունների դոկտոր, Լոմոնոսովի անվան ՄՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Գրիգոր Ախինովի երրորդ վեբինարը:

Հանրային կյանքի ժամանակակից կառուցվածքի հիմքում ընկած է հանրային դաշինքի տեսությունը, որի համաձայն՝ քաղաքացին իր լիազորությունները պատվիրակում է իշխանության և կառավարման մարմինների՝ իր կողմից վստահություն վայելող անձանց՝ փոխարենն ակնկալելով ծառայությունների որոշակի ծավալ և կառուցվածք, ինչպես նաև հանրային և սոցիալական նշանակության բարիքների ֆինանսավորում:

Այս համատեքստում անհրաժեշտ է ուսումնասիրել հետևյալ հասկացությունները՝ ընտրողների նախապատվությունների գնահատում, ընտրական համակարգեր և քվեարկության ընթացակարգեր, փոքրամասնության, ինչպես նաև քաղաքական «շուկայի» սուբյեկտների, այդ թվում՝ ընտրողի, քաղաքական գործչի, քաղաքական կուսակցության, լոբբիստի, պետության և պետական ծառայողի, շահերի ցուցակագրում:

Հանրային դաշինքի տեսության այլընտրանքը վարչախմբային համակարգն է և պլանային տնտեսությունը, որը ենթադրում է տնտեսական ռեսուրսների ոչ շուկայական, խաղաղ բաշխման մեթոդ: Այս առումով վեբինարի ընթացքում հատուկ անդրադարձ կլինի ապակենտորնացմանը և կառավարման այլ ժամանակակից մեթոդներին, որոնք միտված են հաղթահարելու պետությունների ձախողումները, որոնք բխում են ժամանակակից հասարակության այնպիսի համակարգաստեղծ ինստիտուտի գործունեությունից, ինչպիսին բյուրոկրատական համակարգն է, որին էլ հատուկ են ծառայողական և պաշտոնների աստիճանակարգությունը:

Վեբինարի լեզուն՝ ռուսերենն է: Մասնակցությունն անվճար է նախնական գրանցման կամ մեր Ֆեյսբուքյան էջի հեռարձակման միջոցով:

Բանախոսին ուղղված հարցերը կարող եք ուղարկել մեզ մինչև քննարկման սկսվելը FuturesStudio@rvvzfoundation.org հասցեով։

faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող և ստանալ նորություններ նախաձեռնության մասին։

    Տրամադրված տեղեկությունը կօգտագործվի միայն Համաժողովի մասնակիցների ընտրության համար։

    Ցանկանում եմ դառնալ Նախաձեռնող առանց Համաժողովին մասնակցելու։

    close modal close menu