Օգոստոսի 22-ին՝ Երևանի ժամանակով (GMT + 4) ժամը 20:00-ին, տեղի ունեցավ «Անցում Հայակենտրոն մոտեցումից դեպի Հայաստանակենտրոն ինքնություն» առցանց խմբային քննարկում: Վեբինարի նպատակն էր քննարկել Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունները և առկա մարտահրավերները:
Մոդերատորը քննարկումը սկսեց բոլոր մասնակիցներին ուղղված հետևյալ հարցով. «Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է սխալ ներկայիս Հայաստան-Սփյուռք հարաբերությունների մեջ»: Քննարկման մասնակիցները արտահայտեցին իրենց մտքերը և խոսեցին իրենց փորձի մասին այնպիսի հարցերի շուրջ, որոնք կարող են արագորեն փոխվել և փոփոխվել` նպաստելով այդ հարաբերությունների բարելավմանը և հայկական իրականության մեջ Սփյուռքի դերի բարձրացմանը:
Ստորև ամփոփված են քննարկման առավել կարևոր կետերը՝
- Չնայած Սփյուռքի մի շարք դրական առավելություններին՝ կան որոշ խնդիրներ, որոնք խոչընդոտում են Հայաստանի և Սփյուռքի հարաբերություններին, որոնցից մեկը Սփյուռքի վերաբերմունքն ու դերն է Հայաստանի նկատմամբ: 1991թ. անկախացումից ի վեր՝ Սփյուռքը շատ է մասնակցել հայերի կյանքի կայունացման գործընթացին` փոխանցումների, մարդասիրական օգնության, ֆինանսական աջակցության տեսքով և այլն: Այս ամբողջ 30 տարիների ընթացքում ակնկալվում էր, որ Հայաստանի կառավարությունը Սփյուռքի հետ միասին կձևավորեր տարբեր մշտական կառույցներ, որոնք կարող էին զարգացնել և կարգավորել Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունները: Նման կառույցներ գտնելը շատ դժվար է, և ի լրումն որոշ գիտաժողովների՝ ամենավերջինը տեղի է ունեցել 2013 թվականին: Չի եղել որևէ ֆորում կամ կառույց, որի շրջանակներում Հայաստանի կառավարությունը կարող էր խորհրդակցել Սփյուռքի հետ մի շարք խոշոր ծրագրերի վերաբերյալ, որոնք կփորձեին ներգրավել Սփյուռքի ներուժը:
- Հայաստանը դեռևս պետք է օգտվի Սփյուռքի ներուժից, բայց լուրջ փորձ չի արվել օգտագործելու այդ ներուժը հիմնականում այն պատճառով, որ մենք չգիտենք, թե որն է Սփյուռքի ներուժը և որն է մարդկային կապիտալի բնույթն ու կառուցվածքը: Մենք չգիտենք, թե արդյոք այդ ներուժը մատչելի է և հասանելի, ինչի արդյունքում այն դառնում է հիպոթետիկ: Հայաստանի կառավարության և Սփյուռքի միջև աշխատանքային հարաբերություններ չկան:
- 1991թ. Հայաստանի անկախացումից 30 տարի անց մենք այժմ գտնվում ենք նույն իրավիճակում, որն ավելի բարդ է անգամ: Ավելին, այժմ, երբ կանգնած են գոյությունը շարունակելու լուրջ սպառնալիքների առջև, Սփյուռքն ու Հայաստանը պետք է իրենց այնպիսի ծանր հարցեր տան, ինչպիսիք են՝ «Կարիք կա՞ արդյոք թարմացնելու այս հարաբերությունները: Կամ արդյո՞ք մենք ընդհանուր առմամբ պետք է շարունակենք մեր գործունեությունը սովորականի պես»: Գործունեությունը նույն կերպ շարունակելու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց մեզ համար կարևոր է հասկանալ, թե ինչ հարցեր պետք է բարձրացնել և ապա լուծել դրանք:
- Սփյուռքի յուրաքանչյուր անհատ պետք է ինքն իրեն հարցնի. «Ի՞նչ կարող եմ անել Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու համար»: Գրեթե բոլոր մասնակիցները մտահոգություն հայտնեցին, որ Սփյուռքի աշխատանքը կազմակերպված, կառուցվածքային և կենտրոնացված չէ, և դա է պատճառը, որ ի թիվս Սփյուռքի կողմից իրականացվող դրական քայլերի, դեռևս անհետևողական մոտեցում կա Սփյուռքի կողմից, որը վնասում է երկու կողմերին:
Այս համատեքստում, մեկ այլ կարևոր հարց բարձրացվեց քննարկման մասնակիցների առջև. «Հաշվի առնելով Սփյուռքի ներկայիս տնտեսական, քաղաքական, սոցիալական կառուցվածքը՝ արդյո՞ք այն մեզ խանգարում է իրացնել Սփյուռքի ամբողջ ներուժը՝ օգնելու իրեն և Հայաստանին»:
- Լեւոն Աֆեյանն այս քննարկումը սկսեց այն հիմնարար դիրքորոշմամբ, որն ինքնին այնքան էլ արդյունավետորեն չի նպաստում Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացմանը. Հայակենտրոն վերաբերմունքը պետք է փոխել Հայաստանակենտրոն վերաբերմունքի: Հիմնական խնդիրն այն է, որ եկեղեցիների, դպրոցների, լրատվամիջոցների շրջանակներում և այլ ուղիներով տարածվող խոսակցությունները պետք է սկսեն Հայաստանը դիտարկել որպես միավորող ուժ, որը համախմբում է Հայաստանի հետ կապվածություն ունեցող հայերին Հունաստանից, Արգենտինայից, Կանադայից և այլ երկրներից: Եթե մեզ հաջողվի դա անել և ինքներս մեզ համար ստեղծենք Հայաստանակենտրոն մոտեցում, ապա մենք միայն այդ ժամանակ կսկսենք իրացնել այն, ինչը Հայաստանի ամենամեծ հարստությունն է համարվում: Միշտ ոչ միայն հայերի, այլև արտաքին փորձագետների կողմից սահմանվել է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը Հայկական սփյուռքն է: Սփյուռքը կարող է օգտակար լինել Հայաստանին միայն այն դեպքում, երբ այն գիտակցի, որ Հայաստանն օգնության կարիք ունի:
- Հարցերից մեկը, որի մասին նույնպես պետք է մտածել, հետևյալն է. «Ինչու՞ ենք մենք միշտ Սփյուռքում մտածում, որ պետք է լուծենք Հայաստանում առկա խնդիրները, այլ ոչ թե մտածում, թե ինչպես պետք է միասին կառուցենք Հայաստանի ապագան»:
Մոդերատորի կողմից բարձրացված մեկ այլ կարևոր հարց էր. «Հայաստանում շատ է խոսվում նոր սահմանադրության մասին. ի՞նչ եք կարծում, սա առիթ է մտածել ոչ միայն Հայաստանի, այլև համայն հայության սահմանադրության մասին, որը կնպաստի որևէ կառույցի ներգրավմանը, որն էլ իր հերթին կներառի Սփյուռքի քաղաքական, տնտեսական մասնակցությունը Հայաստանի կյանքում»:
- Հնչեց արագ պատասխան. «դա շատ ցանկալի է»: Բոլոր մասնակիցները շեշտեցին հետևյալ կետը. չնայած Հայաստանում Սփյուռքի ներգրավումը շատ կարևոր է, բայց դա կարող է տեղի ունենալ միայն որոշակի հիմնարար փոփոխություններից հետո: Սփյուռքի յուրաքանչյուր ներկայացուցիչ պետք է մտածի այն մասին, թե ինչպես կարող է օգտակար լինել Հայաստանի համար և արտահայտի հետևողական աջակցություն ցուցաբերելու իր ցանկությունն ու պատրաստակամությունը` անկախ նրանից, թե ով կլինի կառավարությունում: Ահա այդ ժամանակ մենք կկարողանանք Սփյուռքին ներգրավել պետական կառույցների գործունեության մեջ:
- Քննարկման մասնակիցներից մեկը նշեց, որ շատ դժվար է մի խումբ «չկազմակերպված և չմիավորված» ձայներ ներգրավել մի երկիր ղեկավարելու համար, որտեղ Սփյուռքը չի միջամտում հարկային ոլորտին, իսկ Հայաստանում ընդունված որոշումներն ազդեցություն չեն ունենում Սփյուռքի վրա: Անդրադառնալով ազգայնականությանը՝ սփյուռքահայերը հաճախ ասում են, որ Սփյուռքի հայերն ավելի ազգայնամոլ են, քան Հայաստանցիները և դա գուցե մի կողմից ճիշտ է, բայց մյուս կողմից մարդիկ մոռանում են, որ Սփյուռքում մարդիկ ապրում են կարոտախտով և ավելի զգացմունքային վերաբերմունք ունեն Հայաստանի նկատմամբ:
- Քննարկման մասնակիցները նշեցին, որ Սփյուռքի ներկայացուցիչները պետք է լուրջ մտածեն այն մասին, թե ինչպես են իրենք պատկերացնում Հայաստանի ապագան, ինչ են ուզում Հայաստանի համար անել: Այսօր առաջնային են ապահովված սահմանները, բարձրակարգ բանակը, բայց դրանից զատ ի՞նչ են ուզում նրանք: Պատկերացում կազմելը, թե ինչպիսին է ուզում Սփյուռքը, որ Հայաստանը լինի, կօգնի որոշել, թե ինչ մոտեցում ունեն նրանք, իսկ Հայաստանում մարդիկ Սփյուռքին կդիատրկեն որպես իրենց մասին հոգացող և ռազմավարական տեսանկյունից իրենց մասին մտածող օղակ:
Որպես քննարկման ամփոփում՝ կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական կետերը՝
- Որպես Սփյուռք մենք պետք է սովորենք ինչպես վերահսկել իրավիճակը, ինչպես չլինել իրավիճակին զուտ հակազդող և պետք է նպատակ ու ռազմավարություն ունենանք, որպեսզի շարունակենք գործել:
- Հստակ քայլեր պետք է ձեռնարկեն բոլորը, իսկ Սփյուռքը հավաքականորեն պետք է քննարկի և որոշի Հայաստանի ապագան:
- Որպես արդյունավետ մեկնարկ՝ այսպիսի քննարկումներն ու նախաձեռնությունները, ինչպիսին է «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ», պետք է շարունակվեն և ընդլայնվեն:
- Նոր մոտեցումը պետք է լինի հետևյալը. «Սփյուռքը պատրաստ է օգնելու կառուցել Հայաստանի ապագան: Եկե՛ք միասին պլանավորենք, միասին ծրագիր կազմենք և միասին բացահայտենք արժեքներ, ակտիվներ ու տաղանդներ՝ Հայաստանին օգնելու համար»: Հայ լինելը սեփական ընտրությամբ, հայ լինելու որոշում կայացնելը և ընդունելը, որ Հայաստանը մեր կապող ուժն է ինքներս մեզ հետ և մեր ողջ ունեցածի նվիրաբերումը միակ միջոցն են Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործընթացը սկսելու համար: Եթե մեր Սփյուռքի մի շարք կազմակերպություններ որդեգրեն այս մոտեցումը, մենք կկարողանանք արագ արդյունքներ գրանցել:
- Նախքան թույլատրելը, որ Սփյուռքը որևէ որոշում կայացնի Հայաստանի օրենսդրության մեջ, մենք պետք է համոզվենք, որ նրանք ներգրավված և հետաքրքրված են առօրյա գործունեությամբ, և թե Հայաստանում/Հայաստանի համար ընդունվող որ ավելի կարևոր որոշումները պետք է ազդեցություն ունենան Սփյուռքի վրա:
- Ինչ վերաբերում է հստակ քայլերին, որոնք Հայաստանը պետք է ձեռնարկի Սփյուռքին իր կյանքում ավելի ակտիվ ներգրավելու համար, մասնակիցները նշեցին, որ դա Սփյուռքի նկատմամբ վստահության խնդիր է: Սփյուռքի և Հայաստանի միջև հարաբերությունների վրա բացասաբար ազդող խնդիրներից մեկն այն է, որ Սփյուռքը բախվում է Հայաստանում իրականացվող նախաձեռնությունների մասին տեղեկատվության պակասի հետ, քանի որ Հայաստանի ԶԼՄ-ները չեն կարողանում այդ մարտահրավերներին դիմակայել: