Համաժողովի մասնակիցների ընտրության կարգը
Համաժողովին մասնակցելու համար ներկայացված բոլոր հայտերից ընտրվել են երկու հարյուր մասնակից Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Կազմակերպիչների և միջազգային փորձագետների կողմից երաշխավորվել է Համաժողովի մասնակիցների ընտրության լիակատար թափանցիկությունը։ Ապահովվել է ժողովրդագրական տարբեր չափորոշիչների՝ սեռի, տարիքի, բնակության վայրի, կրթության համամասնությունը։
Հայտ ներկայացրած բոլոր անձինք հնարավորություն են ունեցել մասնակցել նաև առցանց հարթակում ընթացած քննարկումներին։