
Նշանակություն չունի՝ ծնունդով եք հայ, թե ընտրությամբ, գլխավորն այն է, որ հայկական աշխարհի մաս կազմելու կամ չկազմելու որոշումը ձերն է:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել՝ դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, ինչպես նաև մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա համաժողովներին, ֆորումներին, քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:
Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:
Դարձե՛ք կարևոր այս նախաձեռնության մասը` լրացնելով Համաժողովին մասնակցության Ձեր հայտը։
Որպես Նախաձեռնող դուք՝
Կմասնակցեք տարբեր հիմնահարցերի վերաբերյալ ուսումնասիրություններին, որոնք վերաբերում են հայոց աշխարհին և ոչ միայն։
Հնարավորություն կստանաք տեսնելու «Հայաստան 2021 – 2041» ուսումնասիրության հաշվետվությունը, որը իրականացվել է «ՀԱՅԱՍՏԱՆ 2041» հիմնադրամի կողմից «McKinsey & Company» համաշխարհային խորհրդատվական ընկերության հետ համագործակցությամբ
Նախաձեռնողները կարող են ներգրավվել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության տարրերի և վերջինիս 15 նպատակների շուրջ խորհրդածություններին։
Եթե ցանկանում եք աջակցել նախաձեռնությանը կամ ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝
discussion@futurearmenian.com