Հուսով եմ այս մի քանի առաջարկը կապված 50000 ընտանիքների վերադարձի վերաբերյալ օգտակար կլինի այդ գործընթացը սկսելու ճանապարհին։
1.Կազմակերպել հարցում (առցանց) հայկական սփյուռքի շրջանում (իմանալու համար թե որքան ընտաիք է պատրաստ ներգաղթել ՀՀ)։
2.Ուսումնասիրել շուկան, որոշելու համար ինչ մասնագիտությունների պահանջարկ կա և տեղափոխվել ցանկացողներից ,որ մասնագիտության տեր մարդկանց առաջնահերթություն տալ։
3. Հարցում կատարել ըստ ոլորտների (IT, արտ.ձեռնարկություններ, պետական սեկտոր) իմանալու համար ինչ թափուր հաստիքներ են առկա և արդյոք պատրաստ են այդ հաստիքներում սփյուռքից ժամանած մասնագետների ընդունել։
4. Համագործակցել պետ. կառույցների հետ վիզաների և ՀՀ անձնագրեր ստանալու գործընթացը արագացնելու նպատակով։
5. Կազմակերպել դասընթացներ լեզվական դժվարություններ ունեցող մեր հայրենակիցների համար։
6. Լուծել 1-2 ամսվա այն հայրենադարձների բնակարանի հարցը, ովքեր դրա կարիքն ունեն(նախօրոք կազմել ցուցակ , թե ովքեր են ՀՀ-ում պատրաստ հյուրընկալել հայրենադարձներին իրենց բնակարաններում 1-2 ամսով)։
7. Վերջնական որոշում կայացրած մեր հայրենակիցներին մանրամասն ներկայացնել իրավիճակը ՀՀ-ում (սոցիալ-տնտեսական,ռազմական)։
8. Տեղափոխված ընտանիքների համար ստեղծել կենտրոն, որը կզբաղվի նրանց ադապտացիոն շրջանի խնդիրների բացահայտմամբ և լուծմամբ։
9. Ծրագիրի կատարման համար սահմանել 2-ից 2.5 տարի ժամկետ։
Նարեկ Ս․, Հայաստան
Նախաձեռնող
Լեզվի համահայկական կազմակերպություն պետք է ստեղծվի։ Մեր ռեսուրսները քիչ են, պիտի այս պահից սկսած ուսուցիչներ պատրաստենք սփյուռքի համար։
Համաժողովի մասնակից
Այսօր սփյուռքում հայ ուսուցիչների մեծ բաց կա։ Ֆրանսիան ֆրանկոֆոնիայի համակարգն ունի, մենք էլ կարող ենք ստեղծել մի այնպիսի կազմակերպություն, որը, տարբեր երկրներում տեղական պայմաններից օգտվելով, ոչ միայն մտածի ստրատեգիայի մասին, այլև միջոց լինի ուսուցիչներ առաջարկելու համար։
Համաժողովի մասնակից
Ունեմ որոշ հարցեր և առաջարկություններ, որոնք կցանկանայի ներկայացնել համանախաձեռնողների ուշադրությանը: Մասնակցել եմ 20.07.2021թ. կայացած հանդիպմանը, սակայն ճիշտ գտա նկատառումներս գրավոր ներկայացնել:
1. Արդյո՞ք 15 նպատակների շրջանակը և կառուցվածքը փոփոխության ենթակա չէ: Մասնավորապես, եթե հնարավորություն կա իրականացնելու առանձին շտկումներ, ինձ թույլ կտամ ներկայացնելու հետևյալ նկատառումները.
Որպես մեկ ընդհանուր նպատակ՝ միավորել 5-րդ (Հայաստան-Սփյուռք միասնականություն) և 6-րդ (Ուժեղ Սփյուռք) նպատակները,
Որպես ընդհանուր նպատակ դիտարկել նաև կրթությանն ու գիտությանն առնչվող նպատակները, քանի որ այդ բնագավառները փոխկապակցված և պայմանավորված են մեկը մյուսով,
Կարծում եմ, որ կարելի է միավորել նաև 12-րդ (Ողջամիտ կառավարում) և 15-րդ (Փաստերի վրա հիմնված որոշումների կայացում) նպատակները մեկ ընդհանուր՝ «Կառավարման արդյունավետ համակարգեր» նպատակի տակ.
Վերջապես, շատ կարևոր և լուծման կարոտ հիմնախնդիր է հանրապետության զարգացման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքային համաչափ զարգացումը, քանի որ դրանով է պայմանավորված երկրի բոլոր տարածաշրջաններում կյանքի որակի և ծառայությունների հասանելիության համադրելի մակարդակների ապահովումը: Ճիշտ է, այդ նպատակին կարելի է հասնել տարիների և նույնիսկ տասնամյակների նպատակաուղղված գործողություններով, որոնց արդյունքները կարող են անմիջականորեն տեսանելի չլինել, սակայն կստեղծվեն նախադրյալներ, որպեսզի ճիշտ թիրախավորվեն և երկարաժամկետ արդյունքներ ունենան տարբեր ներդրումային ծրագրերը:
Ելնելով վերը շարադրվածից, առաջարկում եմ նպատակների մեջ ներառել նաև հանրապետության տարածքային կազմակերպման բազմակենտրոն համակարգի ձևավորումը և տարածքայի համաչափ զարգացումը:
Այլապես, Հայաստանի Հանրապետությունը՝ իր հատակագծային ներկայիս կառուցվածքով, ի զորու չէ կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել:
2. Հաջորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ, առնչվում է հանդիպումների և քննարկումների ձևաչափին: Առաջարկում եմ դրանք կազմակերպել հետևյալ սկզբունքներով.
· Կազմել քննարկումների կամ կլոր սեղանների կազմակերպման նախնական ժամանակացույց՝ առանձին նպատակների վերաբերյալ օրակարգային հարցերով և այն հրապարակել նախաձեռնության կայքում,
· Տարբեր նպատակներին առնչվող մասնագիտական շրջանակներից հավաքագրել նրանց առաջարկությունները և նկատառումները օրակարգերում ընդգրկված հարցերի վերաբերյալ,
· Ստացված առաջարկությունների հիման վրա ձևավորել հանդիպման ձևաչափը և որոշել քննարկման մասնակցների շրջանակը, ապա էլեկտրոնային փոստով նրանց տեղեկացնել հանդիպման օրվա, ժամի, տեղի, մասնակիցների և աշխատակարգի մասին:
Կարծում եմ, որ նման ձևաչափն ավելի լավ պայմաններ կստեղծի միասին խորհելու համար:
Սարգիս Թ․, Հայաստան
Նախաձեռնող
Առանց թերագնահատելու թիմերի կատարած աշխատանքները, փորձեմ լրացում անել, (եթե ընդունելի է) գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ: Առաջնորդվելով բազմամյա տարիների աշխատանքային փորձից, հմտություններից ու ձեռքբերումներից առաջարկում եմ. ռազմավարական քայլերի գերակա նախաձեռնություններ սյունակում կամ մեկ կետ ավելացնել, կամ ցանքատարածությունների վերամշակում տողում ավելացնել՝ զարգացնել փոքր հողակտորների մշակության առաջավոր, ճկուն և շարժուն տեխնոլոգիաներ: Մշակաբույսերի ցանկակազմի դիվերսիֆիկացիա բարձրարժեք տեսականիով (հատկապես յուղատու, եթերայուղատու, համեմունքային բույսեր), հիմնավորելով փոքր ծավալ մեծ արժեք կարգախոսով:
Գնել Մ․, Հայաստան
Նախաձեռնող
I think that the Diaspora should play an active role in the internal life of Armenia, but our statesmen are not friendly and make even starting a business here a big headache.
Convention Participant
In the case of the development of such events, we will not have a Diaspora in the modern sense after 100 years. Connections and relationships between individual people are important, but they are few. We need connections at the interstate, governmental, and other level, programs that will keep the Diaspora viable.
Convention Participant
Պետական ռազմավարություն պետք է լինի՝ Սփյուռք-Հայաստան, պետություն-Սփյուռք հաղորդակցությունն ապահովելու համար։
Համաժողովի մասնակից
Մենք կարիք ունենք մի համակարգ ստեղծել, որպեսզի հասկանանք, թե տարբեր երկրներում մեր հայրենակիցներն ինչ լուծումներ են տալիս տարբեր հարցերի։ Միգուցե մենք արդեն ունենք մի այնպիսի լուծում, որը կարող է օգտակար լինել մեկ այլ երկրի հայ համայնքի պարագայում։
Համաժողովի մասնակից
Սփյուռքի անվստահության խնդիրը գալիս է Հայաստանից, Հայաստանը պետք է սկսի օգնել Սփյուռքին, դա կբերի փոխադարձ վստահության։
Համաժողովի մասնակից
Այս տիպի միջոցառումները շատ լավ գաղափար են, օրինակ, Հայաստան-Սփյուռք չընդհատվող կապի համար։
Համաժողովի մասնակից
A board of trustees of the state should be formed, in which there will be Armenians representing influential structures.