2.1. Հայաստան-Սփյուռք փոխգործակցության ջանքերը մինչ օրս՝
- Բավարար են եղել, Սփյուռքը կարողացել է զբաղվել և՛ ինքնապահպանությամբ, և՛ Հայ դատի պաշտպանությամբ, և՛ Հայաստանին օժանդակելով: Ոչինչ փոխել պետք չէ – 0,63%
- Բավարար են եղել, սակայն ռազմավարական չեն եղել. չենք նկատել, թե ինչպես ենք դանդաղ կորցնում և՛ Սփյուռքը, և՛ Հայաստանը՝ փորձելով ﬔկի պահպանությունը հակադրել մյուսին – 13,92%
- Բավարար չեն եղել. կա վստահության ճգնաժամ, միասնականությունն իրականում միայն կոչերի մակարդակում է – 27,86%
- Վստահության ճգնաժամը հաղթահարելի է, համագործակցության նոր հարթակների կարիք ունենք, ﬕասնականությունը կբազմապատկի արդյունքները – 56,96%
- Այլ դիտարկում – 0,63%
2.2. Հայաստան-Սփյուռք գործակցության հիմնական օրակարգը պետք է լինի՝
- Հայաստանի հզորացումը՝ ակնկալիքով, որ հետո հզորացող Հայաստանը շատ ավելի հեշտ կնպաստի հայապահպանությանը Սփյուռքում – 53,16%
- Հայապահպանությունը Սփյուռքում և համայնքների խնդիրների լուծումը՝ ընդունելով, որ ուծացման վտանգը բավականին լրջացել է – 20,89%
- Իրար որքան հնարավոր է օգնելը՝ գիտակցելով, սակայն, որ ռեսուրսներն այս դեպքում կիսվում են երկու ուղղության վրա, հետևաբար՝ նվազում ամեն ուղղությամբ – 20,25%
- Այլ դիտարկում – 5,70%
2.3. Ինչպե՞ս պետք է կառավարվի Հայաստան-Սփյուռք օրակարգի իրականացումը՝
- Պետք է կառավարի Հայաստանը՝ իր պետական կառույցների միջոցով – 5,03%
- Պետք է կառավարվի Հայաստանից՝ սփյուռքահայերի մասնակցությամբ՝ սահմանադրական բարեփոխումներով Սփյուռքի համար նախատեսելով պետական կառավարմանը մասնակցելու մեխանիզմներ – 45,91%
- Պետք է կառավարվի նոր ստեղծվող համահայկական կառույցի միջոցով, որը կհամախմբի բոլոր գործող մեխանիզմները և կներդաշնակեցնի աշխատանքը – 37,74%
- Միասնական կառավարման կարիք չկա. ըստ խնդիրների ձևավորել համագործակցային նոր լուծումներ և հարթակներ՝ ընդունելով Հայաստանի և Սփյուռքի բազմազանությունը – 7,55%
- Այլ դիտարկում – 3,77%
Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)
- Գործարարների համագործակցային ցանց – 82,39%
Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ գործարարներին իրար գտնելու և համատեղ ծրագրեր անելու հնարավորության ստեղծում
- Հայաստանի՝ հայոց լեզվի ուսուցիչների՝ Սփյուռքի համայնքներ պարբերական գործուղումների հիմնադրամի/ինստիտուտի ստեղծում – 66,67%
Համակարգ, որի միջոցով Հայաստանի ուսուցիչները հերթափոխով կգործուղվեն Սփյուռքի համայնքներ՝ հայագիտական կենտրոնների զարգացման կամ տեղի հայերի ուսուցումն իրականացնելու համար
- «Back to Armenia» համահայկական շարժում – 64,78%
Պետական մակարդակով մեծ ներգաղթի ռազմավարության որդեգրման դեպքում անհրաժեշտ հանրային աջակցության մեխանիզմի կայացում
- Համահայկական լոբբիստական ցանց – 64,15%
Հայկական լոբբիստական կառույցների կողմից իրականացվող մեծ աշխատանքի համալրում համահայկական միասնական ձևաչափով
- «Հայաստան» ներդրումային ընկերություն – 57,23%
ՀՀ տնտեսության զարգացման գործում յուրաքանչյուր հայի՝ բաժնետոմսերի գնման տեսքով մասնակցության հնարավորության ստեղծում
- Համահայկական ՏՏ ընկերություն – 46,54%
Բաժնետիրական ընկերության մոդելով տարբեր ձևաչափերով մարդկանց մասնակցության հնարավորություն - Հայկական առցանց թանգարանի ստեղծում – 38,99%
Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիման վրա առցանց թանգարանի ստեղծում - Միասնական ազգանուններ – 11,95%
Հայաստանում կիրառվող ազգանունների «yan» վերջավորության և Սփյուռքում կիրառվող «ian» վերջավորության միասնականացման գործընթաց