3.1. Բնակչության աճ ապահովելու արդյունավետության տեսանկյունից ջանքերն առաջին հերթին ո՞ր ուղղությամբ պետք է ուղղել՝
- Ծնելիության աճ – 15,03%
- Արտագաղթի նվազեցում – 14,38%
- Ներգաղթի ավելացում – 8,50%
- Բոլորը միաժամանակ – 54,90%
- Այլ դիտարկում – 7,19%
3.2. Ճիշտ է առաջին հերթին՝
- Արտագաղթած հայաստանցիների ներգաղթի կազմակերպումը – 54,61%
- Պատմական սփյուռքի ներկայացուցիչների ներգաղթի կազմակերպումը – 19,74%
- Օտարազգիների ներգաղթի կազմակերպումը – 3,95%
- Այլ դիտարկում – 21,70%
3.3. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝
- Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է հռչակել երկրում իրականացվող քաղաքականության գլխավոր ուղղություն, որին պետք է սպասարկեն մյուս ոլորտների քաղաքականությունները: Մինչև հիմա այն ընկալվում է սոսկ որպես սոցիալական օժանդակության գործիք – 74,67%
- Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է լինի ավելի փոքր քաղաքականությունների և ծրագրերի ամբողջություն, քանի որ համապարփակ և միասնական քաղաքականություն ունենալն ու իրականացնելը թանկ հաճույք է – 16,67%
- Այլ դիտարկում – 8,66%
3.4. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝
- Ի հավելում հայրենադարձության քաղաքականության՝ պետք է կազմակերպել նաև օտարազգիների ներգաղթ, այդպիսով կլուծենք բնակչության աճի խնդիրը – 25,66%
- Սխալ է բոլոր ուժերն ուղղել ներգաղթ ապահովելու ուղղությամբ, երբ Հայաստանում ունենք գործազրկության բարձր մակարդակ և աղքատություն: Առանց տնտեսական զարգացման և գործազրկության խնդիրները լուծելու՝ ներգաղթը հանգեցնելու է սոցիալական լարվածությունը – 57,89%
- Այլ դիտարկում – 16,45%
Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)
- Ներգաղթի կազմակերպման ու քարոզչության գործակալություն – 79,49%
Ներգաղթի գործընթացի մասնագիտական կառավարման մարմին, որը նաև կկարողանա կանխատեսել մոտակա հնարավոր հոսքերը դեպի Հայաստան և պատշաճ կերպով պատրաստվել մարդկանց ժամանմանը
- «Երեխաները՝ նախևառաջ» հանրային շարժում – 70,51%
Երեխաների զարգացմանը, ուսմանը միտված՝ գործող բազմաթիվ ծրագրերի փոխգործակցության հարթակ, որը էապես կավելացնի դրանց ընդգրկունությունը
- Հանրային առողջության, առողջ ապրելակերպի իրազեկում-նախաձեռնություն – 68,59%
Տարբեր խողովակներով և հարթակներով հանրային առողջության և առողջ ապրելակերպի վարման իրազեկման միջոցառումների և մարքեթինգային արշավների իրականացում
- Առցանց համահայկական ծանոթության հարթակ – 56,41%
Գրագետ կառավարվող, հայտերի հանգամանորեն ստուգման և միայն հայ մասնակիցների գրանցման արդյունքում ծանոթանալու և ընտանիք կազմելու հարցերով հետաքրքրված հայ երիտասարդների շփումների հեշտացում
- Երիտասարդ ընտանիքներում կոնֆլիկտների կառավարման աջակցության կառույցներ – 56,41%
Մարզերում և Երևանում ընտանեկան վեճերի, ամուսնալուծության եզրին կանգնած ընտանիքներին մասնագիտական աջակցություն, խորհրդատվություն տրամադրող կենտրոնների (այդ թվում՝ գործող) ցանցի ստեղծում
- ԱՄՆ Կոնգրեսի Սոցիալական ապահովության (Social Security) օրենքում լրացում կատարելու լոբբինգ – 54,49%
Հայ թոշակառուների համար հնարավորության ստացում ԱՄՆ-ից բացակայելու պայմաններում ստանալ իրենց կենսաթոշակը, ինչը կխթանի հայրենադարձությունը
- «Առնվազն 4 երեխա» հանրային շարժում – 51,92%
Քարոզչական մեծ ալիքի ձևավորման և ուղղորդման հարցերում ուժերի համատեղման մեխանիզմ
- Բարձրակարգ գեղարվեստական ֆիլմ՝ նվիրված միայնակ մոր կերպարին – 30,77%
Առանց ամուսնու երեխա ունենալու որոշում կայացրած կնոջ մասին պատմող ազդեցիկ ֆիլմ, որը նաև շատ ուսուցողական կլինի - «Արտագաղթելն ամոթ է» հանրային շարժում – 23,72%
Քարոզչական ամենատարբեր գործիքների կիրառմամբ արտագաղթելու հակում պարունակող հանրային մթնոլորտի, մարդկանց վարքագծի փոփոխություն
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՔՎԵԱԹԵՐԹԻԿ
Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)
- Մասնագիտական համահայկական Համաժողովների կազմակերպում – 45,75%
Ազգությամբ հայերի՝ ըստ մասնագիտության պարբերական Համաժողովների կազմակերպում, որոնք կներկայացնեն ոլորտային առաջարկություններ ու ծրագրեր - «Քաղաքացիական ասամբլեա»-ների կազմակերպում Սփյուռքում – 34,64%
Ապագա Հայկականի Համաժողովի փորձի հիման վրա Սփյուռքի համայնքներում կազմակերպել քաղաքացիական ասամբլեաներ՝ տեղի հայերի մասնակցությամբ միասնական որոշումների հանգելու նպատակադրմամբ - Սփյուռքի համայնքների հաջողված փորձի պորտալի ստեղծում – 19,61%
Տարբեր ոլորտներում Սփյուռքի որևէ համայնքի հաջողված փորձի լուսաբանման և այլ համայնքներում տարածման մեխանիզմ, որը թույլ կտա լավագույնը փորձը տարածել և ընդօրինակել ամենուր