Հիմնադիրներ
Ռիչարդ Ազարնիա
Ռիչարդ Ազարնիան ղեկավարում է մի ընտանիք, որը հավատում է զարգացման այնպիսի նոր մոդելի զարգացմանն աջակցելու իր առաքելությանը, որը շրջակա միջավայրի, սոցիալական և մարդկային ներուժի զարգացմանը զուգահեռ հաստատում է նաև բարեկեցություն: Ռիչարդը ստեղծել է երկու կազմակերպություն, որոնք օժանդակում են համակարգային փոփոխությունների ձգտմանը: 2005 թվականին հիմնադրված «Mlinda»-ն ջանում է էներգիայի սահմանափակ մատչելիությամբ համայնքներում ստեղծել էներգիայի մատակարարման և էկոլոգիապես անվնաս տնտեսական զարգացման վերարտադրվող մոդել: Իսկ «The Good Investors»-ը, որն իր գործունեությունը մեկնարկել է 2020 թվականին, ընտանիքահեն կոոպերատիվ է, որի նպատակն է հավաքական մտավոր կարողությունների և ընդհանուր ներդրումների միջոցով ստեղծել ֆինանսական համակարգ, որտեղ կայունությունը հանգեցնում է շահույթի։X
Արթուր Ալավերդյան
Արթուր Ալավերդյանն ինժեներ-ֆիզիկոս է, կառավարիչ, գործարար, բարերար, բարձրտեխնոլոգիաների ոլորտի ներդրող: Արթուրն ավարտել է Մոսկվայի Ազգային հետազոտությունների միջուկային համալսարանը (MEPhI), որակավորումներ է ստացել École Polytechnique և Rotterdam համալսարաններում, ունի նաև ռազմավարական կառավարման ExMBA (բիզնեսի կառավարման գործադիր մագիստրոսի) աստիճանի որակավորում: Ավելի քան երկու տասնամյակ Արթուրը հաջող բիզնեսներ է վարում Ռուսաստանում և Հայաստանում: Արթուրը Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող «Սոլարոն» (Solaron) ընկերության հիմնադիրն է։ Նա Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիրն է և հոգաբարձուների խորհրդի նախագահը, միևնույն ժամանակ «Ռեպատ Արմենիա» հիմնադրամի խորհրդատվական խորհրդի անդամ է և «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Արթուր Ալավերդյանը նաև EurAsEC շուկայի առաջատար ProfHolod ընկերության հիմնադիրն ու նախագահն է, NAPPAN ընկերակցության հիմնադիրը, նախկին նախագահն ու խորհրդի անդամ, PU Europe պոլիուրեթանային մեկուսացման արդյունաբերության ընկերակցության (Բրյուսել) կառավարման հանձնաժողովի անդամ։X
Դոկտոր Նուբար Աֆեյան
Դոկտոր Նուբար Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն է և գլխավոր գործադիր տնօրենը։ Ընկերությունը բացառիկ ձեռնարկություն է, որը մարդու առողջության ու մարդկային կայուն զարգացման բարելավման նպատակով ծրագրում, ստեղծում, ռեսուրսներ է մշակում և զարգացնում կենսագիտական առաջնակարգ ընկերություններ: Բիոքիմիայի ինժեներ, ձեռներեց դր. Աֆեյանը գրանցել է 100-ից ավելի արտոնագրեր և իր աշխատանքային 33-ամյա գործունեության ընթացքում համահիմնել ու օգնել է հիմնելու կենսագիտական ու տեխնոլոգիական ավելի քան 60 նորաստեղծ ընկերություն։ Նա COVID-19 (կորոնավիրուս) գլոբալ համավարակի դեմ պայքարի շրջանակում ՌՆԹ պատվաստանյութեր արտադրող նորարարական առաջատար ընկերության՝ «Մոդերնայի» համահիմնադիրն ու նախագահն է և մի շարք մասնավոր ու պետական ընկերությունների խորհուրդների անդամ։
Խորապես հավատալով, որ ձեռներեցությունը հմտությունների և փորձառությունների ամբողջություն է, որը կարելի է դնել մասնագիտական հիմքերի վրա և սովորեցնել՝ դր. Աֆեյանը դասախոսել է Հարվարդի բիզնես դպրոցում և ավագ դասախոս է եղել Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում (MIT), որտեղ ավելի քան երկու տասնամյակ դասավանդել է տեխնոլոգիական ձեռներեցություն եւ նորարարություն։
Նա արժանացել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) «Տեխնոլոգիական առաջամարտիկ 2012» (Technology Pioneer 2012 ) մրցանակին, 2021 թ. հայրենի Լիբանանից պարգեւատրվել է Ազգային պատվո շքանշանով, 2016 թ. Կարնեգի կորպորացիայից ստացել է «Մեծ ներգաղթյալ» պատվավոր կոչումը (Great Immigrant honor) եւ 2008 թ. պարգեւատրվել է Էլիս Այլենդի Պատվո շքանշանով (Ellis Island Medal of Honor)։
Դոկտոր Աֆեյանը MIT կորպորացիայի (ինստիտուտը կառավարող մարմնի) և Բոստոնի սիմֆոնիկ նվագախմբի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Իր գործընկերների հետ միասին Աֆեյանը նախաձեռնել և աջակցել է բարեգործական ծրագրեր, որոնց թվում են «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը, UWC Դիլիջան դպրոցը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը՝ աշխարհի ամենահրատապ մարդասիրական խնդիրների նկատմամբ իրազեկություն բարձրացնելու համար: Նախկինում նա համահիմնադրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը, որը պետական-մասնավոր գործակցություն էր՝ ստեղծված նախկին խորհրդային Հայաստանի Հանրապետությունում տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Նա եղել է նաև այս հիմնադրամի Խորհրդի անդամ։
Լինելով տնտեսական ու գիտական առաջընթացի մեջ ներգաղթյալների ներգրավման ջատագով՝ 2020 թ. դոկտոր Աֆեյանն ստացել է «Խղճի կոչ» մրցանակը (Appeal of Conscience Award), իսկ 2017 թ. Նյու Ինգլանդի միջազգային ինստիտուտը նրան շնորհել է «Ոսկե դուռ» մրցանակը (Golden Door Award)` որպես արտերկրում ծնված ԱՄՆ քաղաքացի ամերիկյան հասարակության մեջ ներդրած իր նշանակալի ավանդի համար։X
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը հայկական արմատներով ռուս առաջատար գործարար է, սոցիալական ձեռներեց և վենչուրային բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր։ Նա իր տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ ներդրումներ է կատարում գլոբալ կրթության, Կայուն զարգացման նպատակների (SDG) և մարդասիրական խնդիրների լուծման ոլորտներում իրականացվող բազմաբնույթ ու լայնածավալ նախագծերում: Ռուբեն Վարդանյանն ու իր ընտանիքը տարբեր երկրների իրենց գործընկերների հետ ավելի քան 1.5 մլրդ ԱՄՆ դոլարի կոմերցիոն և բարեգործական բնույթի ներդրումներ են կատարել սոցիալ-ձեռնարկատիրական նախագծերում աշխարհով մեկ, որոնք ուղղված են մարդու զարգացումը խթանող ներառական էկոհամակարգի ստեղծմանը: Այդ նախագծերից են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), Ռուսաստանի ՍԿՈԼԿՈՎՈ բիզնես դպրոցը և UWC Դիլիջան միջազգային դպրոցը Հայաստանում, զբոսաշրջության եւ ուրբանիստական զարգացման, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտերկրում մշակութային ու պատմական ժառանգության պահպանման ծրագրեր, առեւտրային, հետազոտական ու կրթական ծրագրեր՝ կապված իրավահաջորդության ու ժառանգորդության պլանավորման հետ, մարդասիրության մասնագիտացմանն ուղղված սոցիալ-ձեռնարկատիրական նախագծեր, էկոլոգիական հարթակը եւ բազմաթիվ այլ ծրագրեր:
1990-ականների վերջում եւ 2000-ականների սկզբին Ռուբեն Վարդանյանն այն խմբում էր, որը նախաձեռնեց Ռուսաստանի եւ Հայաստանի ապագայի մասին հանրային քննարկում: 1999 թ. արհեստավարժ այլ կառավարիչների հետ Մոսկվայում նա հիմնադրեց «Ակումբ 2015»-ը, իսկ 2002-ին հայկական ծագումով ամերիկացի գյուտարար, ձեռներեց և բարերար Նուբար Աֆեյանի եւ այլ գործընկերների հետ նա սկսեց «Հայաստան 2020» նախագիծը: Ռուբեն Վարդանյանի և նրա գործընկերների՝ այսօրվա զարգացման ուղղված շատ ծրագրեր այս նախաձեռնությունների ուղղակի արդյունքն են:
Ձեռնարկատիրական գործունեության եւ բարեգործության համար Ռուբեն Վարդանյանն արժանացել է ռուսական ու միմջազգային բազմաթիվ մրցանակների։ Դրանցից են կրթության զարգացման գործում ունեցած ներդրման համար շնորհված «AIB Նախագահական մրցանակը» և «Common Ground Awards»-ը, որ շնորհվում է «Search for Common Ground» միջազգային ոչ առեւտրային կազմակերպության կողմից՝ հակամարտությունների կարգավորման, տեղական համայնքների զարգացման եւ խաղաղության ամրապնդման բնագավառներում ակնառու ձեռքբերումների համար։ 2001 թվականին «Fortune» ամսագիրը նրան անվանեց «նոր սերնդի 25 ծագող աստղերից մեկը», իսկ Համաշխարհային տնտեսական ֆորումը նրան դասեց աշխարհի ապագա 100 առաջնորդների շարքը: Ռուբեն Վարդանյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Հայաստանյայց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգեւ) և Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանակիր է, որոնք ստացել է ազգային շահերի պաշտպանության գործում իր ունեցած նշանակալի ավանդի եւ ի շահ Հայաստանի բազմամյա ու բեղմնավոր գործունեության համար։X
Նախաձեռնող խմբի անդամներ
Ելենա Աբովյան
Ելենա Աբովյան – «Զբոսաշրջության և քաղաքաշինության» (TUF) բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հոգաբարձուների խորհրդի անդամ:
Ելենան աշխատանքային իր գործունեությունն սկսել է 2004 թ.-ին՝ Հայաստանի մանրածախ բիզնեսից, որը ժամանակակից մանրածախ առևտրի գործունեության ծրագրի ներմուծումից ի վերջո վերաճել է Հայաստանում խոշորագույն մանրածախ առևտրի ու բաշխման ցանցի խանութի։ Նա 2009 թվականին թողեց ընկերության զարգացման գծով տնօրենի պաշտոնը և միացավ բջջային կապի նորաստեղծ ընկերության՝ «Օրանժ-Ֆրանս տելեկոմ» բազմազգ հեռահաղորդակցային կորպորացիայի դուստր ձեռնարկության աշխատակազմին։ Ելենան «Օրանժում» պատասխանատու էր վաճառքի ու հաճախորդների սպասարկման առաջնագծային ու ներգրասենյակային ծառայությունների համար՝ ընդգրկելով գործունեության լայն շրջանակ՝ տաղանդների կառավարումից մինչև գործառնությունների թվայնացում և նորարարական ծառայությունների մեկնարկում։ 2014 թվականին նա ղեկավարում էր ապրանքների և ծառայությունների բաժանմունքը, որն զբաղվում էր ընկերության ապրանքների տեսականիով և շուկայավարման ռազմավարությամբ։
Ելենան 2016 թ.-ին գործառնությունների գծով գլխավոր պատասխանատուի պաշտոնով միացավ IDeA հիմնադրամին, իսկ 2020 թվականից գլխավորում է IDeA հիմնադրամի Զբոսաշրջության և քաղաքայնացման հարթակը՝ TUF հիմնադրամը: Ելենան ղեկավարում է նախագծերի, ներառյալ տարածաշրջանային զարգացման ծրագրերի ծանրակշիռ պորտֆելը, վերահսկում է ծրագրերի ամբողջական կենսաշղթան՝ սկսած հայեցակարգային գաղափարներից մինչև ծրագրերի կատարում և գործառնական կառավարում:X
Թալար Կազանջյան
Թալար Կազանջյանը նախկինում աշխատել է շահույթ չհետապնդող կազմակերպությունների կառավարման, ինչպես նաև տարբեր երկրներում հանրային հատվածի և պետական կազմակերպությունների ռազմավարական կառավարման ոլորտներում: Իր աշխատանքային փորձի ընթացքում Թալարը ներգրավված է եղել գաղափարների և կազմակերպությունների ռազմավարությունների մշակման, շահագրգիռ կողմերի ներգրավման և փոփոխությունների կառավարման գործողությունների գործունեությունների մեջ Պարսից ծոցի համագործակցության խորհրդում (Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա, Կովկաս և Կենտրոնական Ասիա):X
Արմեն Մկրտչյան
Արմեն Մկրտչյանը «Flagship» ընկերության ավագ տնօրեն է: Նա աշխատում է նախագծերի լայն շրջանակի վրա՝ ներառյալ առողջության անվտանգությունը, ամբողջ ընկերությունում արհեստական ինտելեկտի/մեքենայացված ուսուցման ինստիտուցիոնալացումը և օժանդակում է «Flagship» տարբեր պորտֆելային ընկերությունների աճին:
Արմենը «Flagship» ընկերությանն է միացել «McKinsey & Company»-ից, որտեղ եղել է կրտսեր գործընկեր և Ապագա շարժունակության ՄըՔինզի կենտրոնի համաղեկավար: Նա ղեկավարել է խոշոր կորպորատիվ վերափոխումները, հաճախորդների զարգացման ջանքերը և գործել է ռազմավարության ու գործառնությունների ներգրավումների ուղղությամբ՝ կենտրոնանալով ավտոմոբիլային, ավիացիոն և բարձր տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ոլորտներում արհեստական բանականության ներգործության վրա: Մինչ այդ նա Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ էր: ՀԱՀ-ում Արմենը դասավանդել է շրջանավարտների մակարդակի ծրագրաշարային ինժեներութան դասընթացներ և հիմնել Ձեռնարկատիրության և արտադրանքի նորարարության կենտրոն (EPIC)՝ Հայաստանում ձեռնարկատիրության գիտելիքների և պրակտիկայի առաջխաղացմանը միտված ինկուբացիոն կենտրոն: Որպես EPIC-ի հիմնադիր տնօրեն, նա մշակել է Կենտրոնի գաղափարն ու նպատակները և հաստատել համագործակցություններ:
Արմենը օդագնացության և տիեզերագնացության գծով գիտությունների դոկտորի գիտական աստիճան է ստացել Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտից (MIT), իսկ բակալավրի կոչումն ստացել է Հյուսիսային Դակոտայի համալսարանից՝ էլեկտրական ճարտարագիտություն (summa cum laude) մասնագիտությամբ:X
Արման Ջիլավյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար եւ խորհրդի անդամ
«Հայաստան 2041» հիմնադրամի գործադիր տնօրեն
Արման Ջիլավյանը ղեկավարում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը հայկական փորձառությունը վերածում է «Երախտագիտությունն՝ ի գործ» համաշխարհային շարժման: Արման Ջիլավյանը ղեկավարում է «Հայաստան 2041» հիմնադրամը: Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հրատարակչության, հաղորդակցության և լրատվամիջոցների կառավարման որոտում․ 2011 թ.-ին նա ստացել է «Մեդիա մենեջեր» մրցանակը: Որպես IDeA բարեգործական հիմնադրամի խորհրդի նախագահ, «Դիլիջան Դեվելոփմենթ հիմնադրամի» խորհրդի նախագահ և UWC Դիլիջան միջազգային դպրոցի Կառավարման խորհրդի անդամ՝ Արման Ջիլավյանն ակտիվորեն ներգրավված է Հայաստանում զարգացման և կրթական մի շարք նախաձեռնություններում:X
Արմեն Օրուջյան
Արմեն Օրուջյանը գիտությունների թեկնածու է, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հիմնադիր տնօրենը: Հիմնադրամը Հայաստանում և դրա սահմաններից դուրս գիտության և տեխնոլոգիաների էկոհամակարգի մտավոր, ֆինանսական և ցանցային հնարավորությունների խթանմամբ զբաղվող շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Ուշադրության կենտրոնում պահելով գիտական առաջընթացին և տեխնոլոգիական նորարարություններին նպաստող էկոհամակարգի ստեղծման անհրաժեշտությունը՝ Արմենի գլխավորությամբ հիմնադրամը նախաձեռնել է Հայաստանում մեկնարկման արագացման (Startup Acceleration) ծրագրեր, ներառյալ արհեստական բանականության (ԱԲ), կենսատեխնոլոգիաների, ռոբոտաշինության ոլորտների վրա կենտրոնացած մեկնարկման ինկուբատորներ ու արագացուցիչներ, ԱԲ և մեքենայական ուսուցման առաջադեմ լուծումների կենտրոն, Ստեղծագործական կամպուս, STEM բնագավառներում գիտությունների թեկնածու հանդիսացող գիտնականների լավագույն տասը տոկոսի համար նախատեսված գիտաթոշակային ծրագիր և բազմաթիվ գիտական դրամաշնորհներ, ինչպես նաև ստեղծել է Հայաստանում առաջին Գիտության և տեխնոլոգիաների «հրեշտակների» ցանցը:
Արմենը նաև «Athgo» կորպորացիայի հիմնադիրն ու նախկին նախագահն է, որը խորհրդատվական կարգավիճակ ունի ՄԱԿ-ի Տնտեսական և Սոցիալական խորհրդում, ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության բաժնում և Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունում: «Athgo»-ն զարգացրել է նորարարական էկոհամակարգեր Եվրոպայում ու Աֆրիկայում և ՄԱԿ-ի ու Համաշխարհային բանկի գլխամասերում հիմնել է պարբերաբար անցկացվող Գլոբալ նորարարության ֆորումներ: Արմենի նախաձեռնությունների շնորհիվ աշխարհի ավելի քան 80 երկրների 600 համալսարանների ավելի քան 10,000 երիտասարդ նորարարներ, ձեռներեցներ և ուսանողներ ստացել են ֆինանսական, մտավոր և ցանցային կարողություններ:
Ձեռներեցության ոլորտում իր 25-ամյա փորձն ու Անհատական կարողությունների և մտադրությունների սեփական մեթոդաբանությունը Արմենը կիրառում է էկոհամակարգեր կառուցելու նպատակով՝ արագացնելու համար վերջին նորարարությունները «Fortune 500» ցանկի ընկերություններում և մեկնարկող բիզնեսներում տրանսֆորմատիվ գյուտերն արագացնելու համար։ Բացի այդ, նա կառավարություններին և առաջատար գլոբալ ինստիտուտներին ռազմավարական խորհրդատվություն է տրամադրում տնտեսական բանիմաց անցումների վերաբերյալ:
Գործունեության սկզբնական շրջանում Արմենը մասնակցել է քաղաքական տարբեր գործընթացների, խորհրդական է եղել ԱՄՆ-ի քաղաքական տարբեր, այդ թվում՝ նախագահական նախընտրական քարոզարշավներին։ 2001 թվականին երիտասարդների և սոցիալական խնդիրներ ունեցողների համար հնարավորությունների ստեղծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում Արմեն Օրուջյանը նախաձեռնել է մարդու իրավունքների հարցերին վերաբերող շարժում, որի ցույցերին Լոս Անջելեսում մասնակցել են ավելի քան 40.000 երիտասարդ և շահառու քաղաքացի։ Սոցիալական ցանցերի հնարավորություններն օգտագործելով և համախմբելով երիտասարդների ներուժը՝ շարժումն այսօր դարձել է ամենամյա նախաձեռնություն, որի համակիրների թիվը գերազանցում է 150.000-ը:
2006 թվականին Արմենը դարձել է ՄԱԿ-ի ՏՀՏ և Զարգացման Գլոբալ դաշինքի (GAID) հիմնադիր անդամ։ ՄԱԿ-ի Տեղեկատվության և տեխնոլոգիայի գլխավոր մասնագետի հովանու ներքո ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը նրան նշանակել է Զարգացման Գլոբալ դաշինքի համանախագահ. այդ դիրքում նա պաշտոնավարել է մինչև 2013 թվականը: Արմեն Օրուջյանը ճանաչվել է նաև ՄԱԿ-ի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների և երիտասարդության հարցերով էլ.-առաջնորդ, ընտրվել է որպես «Asia Society»-ի՝ մինչև 40 տարեկան երիտասարդ բարձրակարգ առաջնորդներից մեկը։ Մինչև 2015 թվականը եղել է ՄԱԿ-ի պատվավոր Թվային տեխնոլոգիաների հարցերով ընդլայնված հանձնաժողովի հանձնակատար։
2017 թվականին Արմենը դարձել է Ռայս համալսարանի Ջեյմս Ա. Բեյքերի անվան հանրային քաղաքականության ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ։ Նա նաև «Asia Society»-ի գլոբալ խորհրդի անդամ է:
Արմեն Օրուջյանը Լոս Անջելեսի կալիֆորնյան համալսարանից ստացել է քաղաքագիտության բակալավրի աստիճան, Քլերմոնթի հետբուհական համալսարանի քաղաքագիտության և տնտեսագիտության դպրոցից՝ մագիստրոսի և գիտությունների թեկնածուի կոչում։ Նա նաև Քլերմոնթի հետբուհական համալսարանի «Ականավոր շրջանավարտ» մրցանակի դափնեկիր է։X
Գործադիր տնօրեն
Արտակ Ապիտոնյան
Արտակ Ապիտոնյանը «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հիմնադրամի գործադիր տնօրենն է։ 2018-2021 թթ․ որպես ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ նա համակարգել է Հայաստանի բազմակողմ դիվանագիտության ոլորտը, իսկ 2013-2018 թթ․ եղել է Հայաստանի Հանրապետության դեսպանը Շվեդիայում և Ֆինլանդիայում: Շուրջ երեք տասնամյակ իր դիվանագիտական կարիերայի ընթացքում նա նաև զբաղեցրել է այլ պատասխանատու պաշտոններ ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ նախագահի աշխատակազմում, Ժնևում, Բեյրութում, Նյու Յորքում և Կահիրեում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում:X