Նշանակություն չունի՝ ծնունդով եք հայ, թե ընտրությամբ, գլխավորն այն է, որ հայկական աշխարհի մաս կազմելու կամ չկազմելու որոշումը ձերն է:
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» հանրային նախաձեռնություն է՝ մեկնարկած հայերի և ամբողջ աշխարհից Հայաստանի բարեկամների կողմից, որի նպատակն է ստեղծել Հայաստանի և հայ ազգի կայուն զարգացման շուրջ համընդհանուր գիտակցություն և փոխըմբռնում: Յուրաքանչյուր անձ կարող է ներգրավվել՝ դառնալով ստորև ներկայացված 15 նպատակների ցանկի համանախաձեռնող, ինչպես նաև մասնակցել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության առաջիկա համաժողովներին, ֆորումներին, քննարկումներին և հավաքականորեն ծրագրել հետագա քայլերը:
ՆՊԱՏԱԿՆԵՐ
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի կոչը՝ կանխելու Հայոց երկրորդ ցեղասպանությունը
Արտակ Ապիտոնյանի հրաժեշտի ուղերձը
ավելին«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ավելին«Ռուբենն ամբողջ աշխարհի բոլոր հայերի խորհրդանիշն է». Նուբար Աֆեյանի հարցազրույցը CNN-ին
Ապագա Հայկականի առաջին Համաժողով
ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ զարգացման հիմնադրամը 2023թ. մարտի 10-12-ը Երևանում կազմակերպել է համահայկական առաջին Համաժողովը՝ միջազգային լայն ճանաչում ունեցող «Քաղաքացիական ասամբլեա» մոդելի հիման վրա։
Համաժողովը նվիրված է եղել «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության 15 նպատակներից երեքին՝ «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն» և «Բնակչության աճ»:
Համաժողովի յուրաքանչյուր օրվա ավարտին տեղի են ունեցել կարծիքների ու նախաձեռնությունների քվեարկություններ:
Ապագա Հայկականի Արցախյան ֆորում
«ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» զարգացման հիմնադրամը մայիսի 22-ին Ստեփանակերտում կազմակերպել է «Ապագա Հայկականի» Արցախյան ֆորումը՝ նվիրված Արցախում բնակչության աճի թեմային:
Արցախյան ֆորումին մասնակցել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԻ»՝ արցախյան հասարակության բոլոր շերտերը ներկայացնող ավելի քան վաթսուն նախաձեռնողներ:
Ֆորումն անցկացվել է «քաղաքացիական ասամբլեայի» մոդելի և «Փոփոխությունների տեսություն» մեթոդաբանության հիման վրա։
Մենք պետք է կենտրոնանանք հստակ սահմանված խնդիրների վրա, որոնք կխթանեն տնտեսական աճը` հետևելով գիտելիքահեն նոր մոդելին:
Արթուր Ալավերդյան
Հայաստանը պետք է օգտագործի սփյուռքը, իսկ սփյուռքն իր հերթին պետք է լինի ազգի իրական մաս ՝ օգնելով կառուցել Հայաստանը:
Ռիչարդ Ազարնիա
Խորապես համոզված եմ, որ մեր երկրի և ազգի ապագան պետք է կերտել համատեղ ջանքերով: Միայն այդպես կարող ենք փոխել ներկան, որից գոհ չենք։
Ռուբեն Վարդանյան
Եթե ցանկանում եք աջակցել նախաձեռնությանը կամ ունեք հարցեր, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ հետևյալ էլ. հասցեով՝
discussion@futurearmenian.com