Քվեարկության արդյունքներ. Պատմական պատասխանատվություն

1.1. Հայոց Ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերը մինչ օրս պետության, համայնքների, հայկական կազմակերպությունների և անհատների կողմից՝

  • Արդյունավետ են եղել, սակայն մոտեցել են իրենց առավելագույնին – 3,41%
  • Արդյունավետ են եղել և նույն կերպ պետք է շարունակել (նույն տեմպով շարունակելու դեպքում նոր հաջողություններ կգրանցվեն) – 8,84%
  • Արդյունավետ են եղել, սակայն այսօր չենք կարող խոսել Ցեղասպանության մասին նույն կերպ, ինչպես նախկինում – 16,33%
  • Արդյունավետ են եղել, սակայն այսօր համահայկական ջանքերն ավելի շատ պետք է ուղղել անվտանգային խնդիրների լուծմանը– 30,61%
  • Ոչ այնքան արդյունավետ են եղել, հնարավոր են շտկումներ – 30,61%
  • Արդյունավետ չեն եղել, պետք է մոտեցումները կտրուկ փոխել – 10,21%

 

1.2. Արցախի հիմնախնդիրը՝

  • 120 հազար արցախցիների խնդիրն է – 2,65%
  • 120 հազար արցախցիների և 3 մլն հայաստանցիների խնդիրն է – 4,64%
  • 10 մլն հայության խնդիրն է 92,71%

 

1.3. Ընտրեք ներքոհիշյալ դիտարկումներից մեկը՝

  • Ամբողջ աշխարհի հայությունը պետք է միասնաբար հանձն առնի, որ ստանձնում է Արցախի պատասխանատվությունը և չթողնի խնդիրը միայն պետության և Հայաստանի քաղաքացիների ու, առավել ևս, արցախցիների ուսերին։ Հայ ազգը չպետք է վախենա հաղթանակներից: 54,84%
  • Արցախի խնդիրը բարդ, բանակցային գործընթաց է։ 2020 թ. պատերազմից հետո Հայաստանի դիրքերը և Արցախի անվտանգությունը թուլացել են. այսօր խնդիրը կայունացել է ռուս խաղաղապահների և եվրոպացի դիտորդների շնորհիվ։ Արկածախնդրությունը վտանգավոր է։ – 6,45%
  • Այս պնդումներն իրար չեն հակասում: – 29,03%
  • Այլ դիտարկումներ – 9,68%

 

1.4. Ժառանգության պահպանման հարցում մեր մոտեցումը՝

  • Մեր պատմամշակութային ժառանգությունը պահպանելը և հաջորդ սերունդների փոխանցելը մեր պարտքն է, ինչի համար թե՛ պետությունը, թե՛ աշխարհասփյուռ հայությունը պետք է այնքան ռեսուրս ծախսեն, որքան անհրաժեշտ է, և արդյունավետորեն անեն այդ գործը: 61,74%
  • Մեր պատմամշակութային ժառանգությունը պետք է կարողանանք պահպանել բիզնես շահի մոդելով, այսինքն ոչ թե որպես բեռ և պատասխանատվություն, այլ որպես շահ բերող ժառանգություն, որն այդպես նաև կինքնապահպանվի և կզարգանա: – 28,86%
  • Այլ դիտարկումներ – 9,40%

 

1.5. Հայերենի և հայապահպանության հարցում՝

  • Հայերենը պետք է դարձնել Սփյուռքի համայնքային կառույցների, եկեղեցու և Հայաստանի հետ ցանկացած հարաբերության պարտադիր պայման: Միայն այդպես հնարավոր կլինի աշխարհասփյուռ հայ երիտասարդներին դրդել հայերեն սովորելու: – 19,36%
  • Լեզուն իմանալը կարևոր է, բայց լեզուն միայն գործիք է, իսկ լեզվի իմացության պարտադրումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։ Հարկավոր են շահագրգռող մեխանիզմներ, համապատասխան միջավայր, որպեսզի հայերեն սովորելը լինի շահավետ և/կամ հետաքրքիր: 72,90%
  • Այլ դիտարկումներ ­– 7,74%

 

Նախաձեռնությունների առաջնահերթություններ (ընդգծված են միայն ընդունված տարբերակները)

  • «Համահայկական համացանցային բանակ» 75,64%
    Բոլոր ցանկացող հայերի ներգրավմամբ առավելության հասնել վիրտուալ տեղեկատվական պատերազմներում և բոլոր սոցցանցերում
  • Մեկ միասնական Հայկական ժառանգության ցանկ – 71,79%
    Հայկական ժառանգության նմուշների փաստաթղթավորում, մոտավորապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկի նման համակարգի ստեղծում
  • Երիտասարդական փոխանակումների կոորդինացիոն խորհուրդ 70,51%
    Կրթական փոխանակումների, ճամբարների, հանդիպումների, փոխայցելությունների ծրագրերի ավելացում և կոորդինացում
  • Ցեղասպանության ճանաչման գործընթացի առնցանց կոորդինացիոն խորհուրդ – 62,18%
    Համակարգող հանձնախումբ, որը համալիր ռազմավարությամբ կներդաշնակեցնի աշխատանքները այդ ուղղությամբ
  • Այլ երկրների կրթական ծրագրերում Մեծ եղեռնի մասին նյութերի ներառման արշավ – 60,26%
    Տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ուսումնասիրմանն ու դասավանդմանն ուղղված լոբբիստական ջանքերի ավելացում
  • Հայկական «Հակազրպարտչական լիգա» իրավապաշտպան մեխանիզմ – 60,26%
    Հայկական իրավաբանական կառույց՝ ժխտողականության դեմ պայքարն առաջնորդելու համար
  • Աշխարհի հայերի «Արցախ՝ 10մլն» համաժողով – 59,62%
    Օրակարգում՝ գործուն մեխանիզմների կազմավորում, որոնք կդառնան Արցախ-աշխարհի հայություն կապն ինստիտուցիոնալացնող հանգույցներ
  • Պատմական ժառանգության արժեքների թվայնացման արշավ – 58,97%
    Բոլոր թանգարաններում մեր ունեցած արժեքների թվայնացման, պահպանման և տարածման մեծ ծրագի
  • «Հայոց լեզուն՝ խաղերի միջոցով» 58,33%
    Հայերենի և հայության մասին իրենց գիտելիքներով հաջողություններ բերող ժամանակակից համակարգչային խաղերի ստեղծման և տարածման խթանում
  • Զարգացման ծրագրերի «Արցախ» հիմնադրամ 57,05%
    Տնտեսությունն ու անվտանգությունն առաջ տանող ծրագրերի ֆինանսավորում՝ աշխարհի հայերին մասնակից դարձնելով ազգային կենսական խնդրի լուծմանը
  • Հայկական վիրտուալ համալսարանների ցանց 53,21%
    Հայոց լեզվի և հայոց պատմության մասնագիտացմամբ առցանց կրթության մեծ ալիք աշխարհի հայության շրջանում
  • Ցեղասպանության թանգարանի՝ արտերկրյա 3 մասնաճյուղերի բացում – 50,64%
    Աշխարհում Հայոց ցեղասպանությանը նվիրված նյութերի ներկայացման մասշտաբների ավելացում
  • «Հայկական ժառանգության դեսպաններ» շարժում – 46,15%
    Գործուն մեխանիզմ, որը թույլ կտա բոլորիս ներգրավվել աշխարհում Հայաստանի, հայության և մեր հաջողությունների տարածման գործում
  • Հայկական ժառանգության հիմնադրամ – 45,51%
    Այն պետք է հետևի բոլոր աճուրդներին և հայկական ժառանգության նմուշների առկայության դեպքում դրանք արագ գնի ու վերադարձնի Հայաստան
  • «Արմենիկա» ծրագիրը – 42,31%
    «Իրանիկա» ծրագրի օրինակով հայագիտական որևէ կենտրոնի հիման վրա հայագիտական հետազոտությունների հարթակի ստեղծում
faq scroll to top

Առաջարկել ընկերների (մինչև 5 անձ)

+

    Ծանոթացել եմ գաղտնիության քաղաքականությանը և տալիս եմ իմ համաձայնությունն անձնական տվյալներիս մշակման համար:

    close modal close menu