Նպաստել Հայաստանի Հանրապետության և Արցախի բնակչության թվի ավելացմանն ուղղված խնդիրների ձևավորմանը, ժողովրդագրական մարտահրավերների լուծմանը և դրանց հասնելու ուղիների մշակմանը:
Ծնելիության ցուցանիշի խթանման, հանրային առողջության, կյանքի պայմանների ու բարեկեցության մակարդակի բարելավման, կյանքի միջին տևողության բարձրացման նպատակով իրականացվող աշխատանքների համար անհրաժեշտ են հսկայական կազմակերպչական ու նյութական ռեսուրսներ, որոնց զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել նաև ռազմավարական ծրագրեր (օր. ներգաղթի կազմակերպում և խթանում): Հաշվի առնելով այս ամենը՝ կարևոր է հայության ժողովրդագրական զարգացմանն ուղղված այդ ծրագրերի մշակումն ու իրականացումը, որոնք թույլ կտան համակարգել ու մեկտեղել իրականացվող ամենատարբեր միջոցառումները: