Համաժողովի թեմաները
Համաժողովին քննարկված նպատակները
2023 թ. մարտի 10-12-ը Երևանում կայացած Ապագա Հայկականի Համաժողովին քննարկվել են «ԱՊԱԳԱ ՀԱՅԿԱԿԱՆԸ» նախաձեռնության կողմից 2021թ․ ապրիլին հայտարարված 15 նպատակներից 3-ը. «Պատմական պատասխանատվություն», «Հայաստան-Սփյուռք միասնականություն», «Բնակչության աճ»:
Հարցումն անցկացվել է մեր նախաձեռնողների շրջանում, և որպես ամենահրատապ լուծումներ պահանջող նպատակներ ընտրվել են վերը նշված երեքը:
Ոլորտի առաջատար փորձագետները մի շարք հանդիպումների արդյունքում մշակել են սցենարների և առաջարկությունների նախագծեր համապատասխան փորձագիտական հիմնավորմամբ։ Վերջիններս ներկայացվել են Համաժողովի մասնակիցների դիտարկմանը և քննարկմանը: Քննարկումների և քվեարկության արդյունքում Համաժողովը ձևակերպել է հնարավոր սցենարների և առաջարկությունների փաթեթ՝ ուղղված իշխանություններին և կազմակերպություններին Հայրենիքում և Սփյուռքում: